Արագածոտնի մարզի Բյուրական գյուղին հարակից անտառում սեպտեմբերի 3-ին սկսված հրդեհն ամբողջությամբ մեկուսացվել է: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 4-ին, NEWS.am-ը տեղեկացավ ԱԻՆ մամուլի ծառայությունից: Այս պահին տեղի են ունենում հետմարման աշխատանքներ, առկա փոքր ծխացող օջախներն են մարվում:
Հիշեցնենք, որ Բյուրականի անտառում հրդեհը բռնկվել է սեպտեմբերի 3-ին, ժամը 15:26-ին:
20 հա տարածքում այրվել է բուսածածկ եւ անտառածածկ տարածք: