News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը


Հարավային Կորեան ծրագրում է սեպտեմբերին «օդ-մակերեւույթ» դասի մեծ հեռահարության թեւավոր հրթիռների օգտագործմամբ մարտական հրաձգություն իրականացնել՝ ի պատասխան Հյուսիսային Կորեայի 6-րդ միջուկային փորձարկման, հայտնում է «Ռենհապ» գործակալությունը՝ վկայակոչելով Հարավային Կորեայի Պաշտպանության նախարարության ներկայացուցչին:

Սեպտեմբերի 3-ին Հյուսիսային Կորեան հայտարարել էր ջրածնային մարտական լիցքի հաջող փորձարկման մասին, որը նախատեսված է միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների սպառազինության համար: Փորձարկումն անցկացնելու հրամանը ստորագրել է անձամբ Հյուսիսային Կորեայի նախագահ Կիմ Չեն Ընը: Հյուսիսային Կորեան պնդում է, որ ջրածնային մարտական լիցքի փորձարկումը ճառագայթման արտահոսք կամ շրջակա միջավայրի վրա այլ բացասական ազդեցություններ չի ունեցել: Ճապոնիայի Պաշտպանության նախարարությունը փորձարկված լիցքի հզորությունը նախնական 70 կիլոտոննա է  գնահատել, ինչը մի քանի անգամ ավելի մեծ է 1945 թվականին ճապոնական քաղաքներ Հիրոսիմայի եւ Նագասակիի վրա նետված ատոմային ռումբերի հզորությունից։

Հյուսիսային Կորեայի հրթիռային վերջին փորձարկումներն իրականացվել էին մեկ շաբաթ առաջ՝ օգոստոսի 29-ին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ