Բյուրականում նախօրեին բռնկված հրդեհի վայրում հայտնաբերվել է հրդեհի նոր օջախ:

Նշենք, որ Հայաստանի ԱԻՆ-ում, սեպտեմբերի 3-ին, ժամը 15:26-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Բյուրական գյուղին հարակից սարին՝ անտառում, հրդեհ է բռնկվել:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ եւ արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում է 72 հրշեջ-փրկարար, անտառտնտեսության 30, ոստիկանության 25  աշխատակից եւ Բյուրական ու Օրգով գյուղերից շուրջ 115 բնակիչ:

Տեղում հրդեհաշիջման աշխատանքները ղեկավարում է ՓԾ մարզային փրկարարական վարչության պետ, փ/ծ գնդապետ Ա. Ամիրջանյանը:

Նախնական տվյալների համաձայն՝ մոտ 20 հա տարածքում այրվել է բուսածածկ եւ անտառածածկ տարածք:

Հայաստանի ԱԻՆ-ից NEWS.am-ին հայտնել էին, որ հրդեհն ամբողջությամբ մեկուսացվել է եւ արդեն տեղի են ունենում հետմարման աշխատանքներ, առկա փոքր ծխացող օջախներն են մարվում:

Սակայն արդեն ժամը ժամը 11:10-ի դրությամբ հայտնաբերվել է հրդեհի նոր օջախ: