News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է ձեռնպահ մնա անատամ եւ անհասցե հայտարարություններից: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 4-ին, «Հակառակորդի ռազմաքաղաքական մարտավարությունն ու մեր անելիքները» թեմայով խորհրդաժողովին լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արտակ Զաքարյանը՝ անդրադառնալով ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկի հայտարարությանը, ըսը որի իրենք անկարող էին իմանալ, թե որ կողմից է եղել Չինարիում կրակոցները:

Զաքարյանի խոսքով, Կասպրշիկի հայտարարությունը կասկածի տակ չի  դնում ՀՀ պաշտպանության նախարարության հայտարարությունը,  թե կրակոցներն ադրբեջանական կողմից են եղել. «Պարզ է, որ դիմացի հատվածից է կրակոց եղել»:

Հարցին, թե իր կարծիքով, ինչո՞ւ է Կասպրշիկը նման անհասցե հայտարարություն արել, պաշտպանության փոխնախարարը պատասխանեց. «Ես չգիտեմ, թե ինչու է հայտարարությունն անհասցե: Փաստը մնում է փաստ, որ նույնիսկ ԵԱՀԿ մոնիտորինգ իրականացնող խմբի վրա Ադրբեջանը կարող է կրակել»:

Նրա ներկայացմամբ, ՀՀ ՊՆ-ին մտահոգում է  այն, որ Հայաստանի սահմանների վրա կրակում են, այդ թվում՝ նաեւ դիտորդական առաքելություն իրականացնողների վրա. «Ինձ հավասարապես անհանգստացնում է, որ կրակում են մեր մանկապարտեզների վրա, եւ հավասարապես էլ մտահոգում է, որ կրակում են ԵԱՀԿ դիտորդների վրա: Շատ ցանկալի կլինի, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը ձեռնպահ մնա անատամ եւ անհասցե հայտարարություններից, այդ ժամանակ արդեն կդադարեն կրակել»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ օգոստոսի 31-ին Չինարիում ԵԱՀԿ առաքելության դիտարկման ընթացքում Ադրբեջանը խախտել էր հրադադարի պահպանման ռեժիմըւ եւ կրակ բացել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սարգիս Խանդանյանը մեկնում է Դանիա՝ ԵԱՀԿ ԽՎ բյուրոյի աշխատանքներին մասնակցելու համար
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 5-րդ…
ԵԱՀԿ գործող նախագահը կայցելի Հարավային Կովկաս
Նրա խոսքով, ԵԱՀԿ-ի հեղինակությունը համաշխարհային քաղաքական և անվտանգության ճարտարապետության մեջ...
Արմեն Գրիգորյանը Ֆինլանդիայում ԵԱՀԿ ԽՎ նախագահի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ հարաբերությունների սերտացումը տարբեր ոլորտներում
Հանդիպման մասնակիցները կարևորել են ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի դերը երկրների միջև խաղաղության հաստատման գործընթացում...
Մենք աջակցում ենք Ադրբեջանին՝ վերադառնալ ցանկացող էթնիկ հայերի ինտեգրումն ապահովելու հարցում. Դոքերտի
Ուժի կիրառումը համայնքների միջև լարվածությունը կարգավորելու ընդունելի միջոց չէ...
Արմեն Գրիգորյանն ընդունել է Լուի Բոնոյին. քննարկել են հայ-ամերիկյան գործընկերությանը վերաբերող մի շարք հարցեր
Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բանակցային ընթացքի շուրջ…
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ. նա մեղադրել է Հայաստանին
Հայաստանը մեղադրվել է սադրիչ հայտարարությունների մեջ...
Ամենաշատ