Երեւան-Արտաշատ ճանապարհի սկզբնամասում գտնվող «Կոնտինենտալ» ռեստորանում սեպտեմբերի 4-ի գիշերը տեղի ունեցած սպանությունից  NEWS.am-ին մանրամասներ են հայտնի դարձել. մասնավորապես, սպանությունը տեղի է ունեցել  հարսանիքի ժամանակ։

Սեպտեմբերի 3-ին ուշ երեկոյան նշված ռեստորանում հարսանիքի մասնակիցներից երկու հոգու միջեւ վիճաբանություն է եղել։ Նրանցից մեկի որդին հորը պաշտպանելու նպատակով միջամտել է վիճաբանությանը։ Դրսում վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, որի ժամանակ 25-ամյա երիտասարդը  դանակահարվել է։ Նա տեղափոխվել է հիվանդանոց, սակայն կյանքը փրկել չի հաջողվել։

Վերջինիս հայրը նույնպես կտրած-ծակած վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։  Ոստիկանությունն ավելի ուշ հայտնել են, որ մահացածը 25-ամյա Ստեփան Մինասյանն է, իսկ նրան դանակահարության մեջ կասկածվող անձը 21-ամյա Հարությունը, որը հիվանդանոցում է՝ ալկոհոլային թունավորում ախտորոշմամբ։  Նա գտնվում է ոստիկանների հսկողության ներքո։ Մենք տեղեկացել ենք նաեւ, որ մահացած  երիտասարդը վերջերս էր ամուսնացել,  կինը հղի է։  Նշված դեպքով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն։