News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Անցյալ տարվա ապրիլյան էսկալացիայի օրերին Ադրբեջանը փորձում էր աստիճանաբար մարտական գործողությունների մեջ ներգրավել իր տնօրինության տակ գտնվող թիկունքային բանակային ստորաբաժանումները։ Այս մասին սեպտեմբերի 4-ին «Հակառակորդի ռազմաքաղաքական մարտավարությունն ու մեր գործողությունները» թեմայով գիտաժողովի ժամանակ ասել է Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի օպերատիվ բաժնի պետ գնդապետ Վիկտոր Առուստամյանը։

Միաժամանակ Առուստամյանը նշել է, որ Ադրբեջանի համազորային  ստորաբաժանումները պատրաստ չէին հաջորդած գործողություններին։ «Հաշվի առնելով փաստը, որ այդ պահին մենք ավելի խորը տեսադիտարկման հնարավորություն չունեինք, մենք չկարողացանք կանխել հակառակորդի ուժերի կուտակումները։ Օրինակ՝ ցերեկը հակառակորդը շփման գծից 2 տանկ էր հանել, իսկ հաջորդ երեկոյան համալրել էր ուժերը նոր տանկեր տեղավորելով։ Սակայն մենք չկարողացանք հետեւել եւ պարզել, թե քանի տանկ է ժամանել։ Լսվում էին միայն ձայներ»,– խոստովանեց Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի օպերատիվ բաժնի պետը։

Միաժամանակ Վիկտոր Առուստամյանը նշեց, որ այս պահին հայկական կողմն արդեն ապահովված է հետախուզության բավարար միջոցներով, ինչպես նաեւ դիտարկման միջոցներով, որոնք կարող են աշխատել օնլայն ռեժիմով՝ ցույց տալով, թե ինչ է տեղի ունենում շփման գծում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ