News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Արարատբանկը» Վերակառուցման եւ Զարգացման Եվրոպական Բանկից նպաստավոր վարկեր կստանա` ՓՄՁ-ների եւ կին ձեռներեցների համար: Բանկը կստանա երկու վարկ` 10 միլիոն դոլարին համարժեք ՀՀ դրամով:

Պայմանագրերը ստորագրվեցին սեպտեմբերի 4-ին Երեւանում: «Արարատբանկի» կողմից այն վավերացրեց բանկի վարչության նախագահ եւ գործադիր տնօրեն Աշոտ Օսիպյանը, իսկ ՎԶԵԲ-ից ժամանել է բանկի նախագահ Սումա Չակրաբարտին:

Վերջինս իր խոսքում նշել է, որ ՓՄՁ-ների հաջողակ աշխատանքը շատ կարեւոր է զարգացող երկրներում զբաղվածության եւ ավելացված արժեքի հարկի համար` հատկապես հաշվի առնելով, որ նրանք ոչ միշտ է, որ հասանելի ֆինանսավորում են կարող ստանալ:

Խոսելով Հայաստանի տնտեսության ընդհանուր վիճակի մասին` նա կարեւորեց ՎԶԵԲ-ի ոչ միայն վարկային, այլ նաեւ տեխնիկական աջակցությունը: Բանկի մասնագետներն օգնում են արդիականացնել երկրի օրենսդրությունը` կապիտալի շուկայի, պետական-մասնավոր հատված համագործակցության, բիզնես-օմբուդսմենի ինստիոտւոի կայացման համար:

«Այս ամենն օգնում է ստեղծել հավասար գործարար պայմաններ: Պիտի ասեմ, որ Հայաստանի իշխանություններն արդեն իսկ զգալի աշխատանք են կատարել այս ուղղությամբ», - հավելեց նա: 

Իր հերթին, «Արարատբանկի» տնօրեն Աշոտ Օսիպյանը հիշեցրեց, որ վարկերը տրամադրվելու են ազգային արժույթով, հետեւաբար` բիզնեսը արժութային ռիսկեր չի կրի վարկը մարելիս:

«Գործարար կանանց աջակցության ծրագրեր մեն արդեն իսկ ունենք. առաջինը մեկնարկել էր Ասիական զարգացման բանկի հետ: Այժմ մեր ունեցած փորձը կհամալրենք ՎԶԵԲ-ի գիտելիքներով», - նշեց Օսիպյանը:

Առհասարակ ՎԶԵԲ-ի հետ բանկն աշխատում է արդեն 8 տարի: Շնորհիվ ստացված գիտելիքների ու տեխնոլոգիաների` բանկը դարձել է հուսալի գործընկեր եվրոպական առաջատար գործընկերների համար: Այժմ «Արարատբանկը» վարկային գծեր ունի Raiffeisenbank-ից, Commerzbank-ից ու մի շարք ուրիշներից:

«Եթե վերադառնանք փոքր ու միջին բիզնեսին, ապա մենք, ի թիվս այլոց, հմտացել ենք առեւտրի ֆինանսավորման գործիքներում: Մեզ հետ աշխատողները` արտահանողներն ու ներմուծողները, կարող են վստահ լինել, որ վաճառքից իրենց հասույթը կստանան` անկախ գործարքի ռիսկերից», - նշեց Օսիպյանը:

«Արարատբանկի» նշանակալից մասնակիցներն են` «Ֆլեշ» ՍՊԸ-ն, որի մասնաբաժինը կազմում է 64.24 տոկոս,Վերակառուցման եւ Զարգացման Եվրոպական Բանկը` 25.00 տոկոս եւ «Ռուռալ Իմպուլս» հիմնադրամը` 10.00 տոկոս մասնաբաժնով:

Վերակառուցման եւ Զարգացման Եվրոպական Բանկն առ այսօր Հայաստանում ներդրել է 1,11 մլրդ եվրո` 153 ծրագրերում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Apple Pay-ը հասանելի է ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿԻ հաճախորդների համար
Անհպում վճարում կատարելու համար պարզապես անհրաժեշտ է iPhone-ը կամ Apple Watch-ը մոտեցնել վճարային տերմինալին...
WSJ. ԱՄՆ-ն աշխատում է Ռուսաստանի հետ համագործակցելու համար չինական բանկերի դեմ պատժամիջոցների վրա
Ըստ ամերիկացի պաշտոնյաների, Պեկինի օգնությունը Մոսկվային թույլ տվեց վերականգնել իր ռազմարդյունաբերական ներուժը
ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար
Ազգային արժույթով ավանդ ներդնելիս տարեկան եկամտաբերությունը կկազմի 7․48%-ից մինչև 10․22%...
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
Յուրաքանչյուր ամսվա ընթացքում կատարված վճարումների համար քեշբեքը հաշվարկվում և վճարվում է հաջորդ ամսվա մինչև 7-րդ աշխատանքային օրը...
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
Եթե կարճ ձևակերպենք մեր հաջողությունը, այն կառուցված է ազնվության վրա՝ ազնիվ հարաբերություններ հաճախորդների, աշխատակիցների և գործընկերների հետ...
Amio Visa Signature Business քարտ. Երբ հնարավորությունները սահմաններ չունեն
Իր հաճախորդներին տրամադրելով ընդլայնված արտոնություններ, Ամիօն առաջարկում է հարմարեցված լուծումներ և բացառիկ արտոնություններ՝ բավարարելու բիզնեսի բազմազան կարիքները...
Ամենաշատ