News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը


Ադրբեջանի իշխող վերնախավը օգտագործել է գաղտնի «սեւ դրամարկղ» եվրոպական քաղաքական գործիչներին կաշառք տալու, շքեղ իրեր ձեռք բերելու, փողերը բրիտանական ֆիկտիվ ընկերությունների միջոցով «լվանալու» համար, գրում է The Guardian-ը։

Արտահոսած տվյալները ցույց են տալիս, որ Ադրբեջանի ղեկավարությունը, որին մեղադրում են մարդու իրավունքների խախտումների, համակարգային կոռուպցիայի ու ընտրակեղծիքների մեջ, ավելի քան 16 000 գաղտնի վճարումներ է իրականացրել 2012-2014 թթ․։

Այդ գումարների մի մասը տրամադրվել են քաղաքական գործիչներին ու լրագրողներին՝ միջազգային լոբիստական գործողությունների շրջանակում, որպեսզի խուսափեն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հասցեին քննադատությունից ու նպաստեն նավթով հարուստ նրա երկրի դրական վարկանիշին։

Յոթ միլիոն ֆունտ սթերլինգ է ծախսվել Մեծ Բրիտանիայում շքեղ իրեր ձեռք բերելու ու մասնավոր դպրոցներում ուսման վարձի համար։

Երկուսուկես տարվա ընթացքում այդ գումարները փոխանցվել են Danske Bank էստոնական բաժանմունքում բացված հաշվեհամարով՝ առանց որեւէ բարդությունների։

Danske Bank –ն էլ իր հերթին է հաստատել, որ տեղի են ունեցել «փողերի լվացում ու այլ ապօրինի գործողություններ»։

Էստոնիայի ֆինանսական տեսչությունը նշել է, որ մասնաճյուղում փողերի լվացումը դադարեցնելուն ուղղված համակարգերը ձախողվել են։

The Guardian-ը գրում է, որ իրենց տրամադրության տակ հայտնված տեղեկությունները ընդամենը սառցաբեկորի գագաթնակետն են։

Բանկային հաշվետվությունները ցույց են տալիս, որ իրականացվել են բազմաթիվ փոխանցումներ ԵԽԽՎ նախկին մի քանի անդամներին՝ այդ թվում  Էդուարդ Լինթներին, գերմանացի քաղաքական գործիչ, բունդեսթագի նախկին պատգամավոր ու ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի նախկին նախագահ, նաեւ Լուկ Վոլոնտեին՝ Եվրոպայի խորհրդում Եվրոպական ժողովրդական կուսակցության նախկին ղեկավարին

2012-2014 թթ․կեղծ բրիտանական ընկերությունների կողմից Լինթների հաշվեհամարին է փոխանցվել ընդամենը 891 հազար եվրո։ Այդ գումարները ստանալուց երկու շաբաթ առաջ նա ղեկավարում էր Գերմանիայից դիտորդների խումբը Ադրբեջանում անցկացված նախագահական ընտրություններում։

Իսկ Վոլոնտեն այդ երկու տարիներին ավելի քան 2 մլն եվրո է ստացել նույն բրիտանական կեղծ ընկերություններից։

Հիմա Վոլոնտեի նկատմամբ հետաքննություն է իրականացվում։ Իտալական իրավապահ մարմինները համարում են, որ նա փող է ստացել Ադրբեջանի իշխանություններից՝ Ադրբեջանում քաղբանտարկյալների մասին ԵԽԽՎ բանաձեւի ընդունումը ձախողելու համար։ Ու Վոլոնտեի ջանքերի շնորհիվ բանաձեւը չի ընդունվել։

Տվյալները նաեւ ցույց են տալիս, որ բուլղարացի քաղաքական գործիչ՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի տնօրեն Իրինա Բոկովայի ամուսինը՝ Կալին Միտրեւը, այդ նույն ֆիկտիվ բրիտանական ընկերությունների կողմից 425 հազար եվրո է ստացել։

Պարբերականը նշում է, որ Բաքվի Trump Tower շքեղ կառույցի նախագծում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի գործընկերները նույնպես օգտվում են «սեւ դրամարկղից», որը Laundromat է կոչվում։ Այն Թրամփի հետ կապ չունի, բայցեւայնպես կասկածներ է առաջացնում գործընկերների ընտրության նրա չափանիշների հարցում։

Այնքան էլ հասկանալի չէ, թե որտեղից են ստացվում այս սխեմայում գործածվող գումարները։

2012-ին Ռոսօբորոնէքսպորտը, ռուսական զենքի արտահանողը, գրեթե 29 մլն դոլար է փոխանցել բրիտանական Metastar Invest բրիտանական ընկերությանը։ Այդ ֆիրման գրանցված է եղել Ադրբեջանից ինչ-որ դրածոյի անունով, նաեւ ներկայացրել է կեղծ հաշվետվություններ, որտեղ չի արտացոլել Էստոնիայում իր բանկային հաշվեհամարով շրջանառությունները։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ