News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը


ՀՀ Արագածոտնի մարզի Բյուրական գյուղի մերձակայքում բռկված հրդեհի տարածքում ամբողջ գիշեր տարվել են հրդեհաշիջման աշխատանքներ, որոնցում ներգրավվել է 154 հրշեջ-փրկարար:

Հայաստանի ԱԻՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ այսօր՝ սեպտեմբերի 5-ին ժամը 06:20-ին ՀՀ ՊՆ ուղղաթիռով իրականացվեց օդային հետախուզություն, որի արդյունքում ճշտվեցին հրդեհի օջախների վայրերը եւ դրանց զարգացման ուղիները:

Ուղղաթիռի օգնությամբ առավել վտանգավոր տեղամասեր իջեցվեցին փրկարար-դեսանտայիններ, որոնց առջեւ խնդիր է դրված տեղայնացնել եւ մարել հրդեհի օջախները: Տարածքում առկա են գրունտային ճանապարհներ եւ անցուղիներ, որոնք նպաստում են հրդեհաշիջման աշխատանքներին: Հարակից բնակավայրերին վտանգ չի սպառնում:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Բյուրական գյուղին հարակից սարում  այրվել է 80 հա տարածք։ ԱԻՆ փոխանցմամբ, ժամը 22:30-ի դրությամբ հրդեհի ակտիվ օջախներ չկան. կան պասիվ ծխացող օջախներ: Այրված մակերեսը կազմում է 80 հա:

Ժամը 23:00-ին դեպքի վայրում է գտնվում ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը:

Հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են, որոնց մասնակցում է 133 հրշեջ-փրկարար, 15 միավոր եւ հրշեջ-փրկարարական տեխնիկա:

Տեղում գործում է հրդեհաշիջման շտաբ, ներգրավված է 4 օպերատիվ խումբ եւ 8 մարտական հաշվարկ:

Հրազդանի հրշեջ-փրկարարական ջոկատի ազատ հերթափոխից դեպքի վայր են մեկնել նոր ուժեր:

Նշենք, որ հարակից բնակավայրերին վտանգ չի սպառնում: Հրդեհի վայրում քամի է, որը խոչընդոտում է հրդեհաշիջման աշխատանքներին:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում է 136 հրշեջ-փրկարար, ՀՀ ՊՆ 54 զինծառայող, անտառտնտեսության 30, ոստիկանության 25, քաղաքապետարանից 20 աշխատակից եւ Բյուրական ու Օրգով գյուղերից շուրջ 115 բնակիչ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ֆրանսիայում 2023-ին ճանապարհային երթևեկության կանոնների խախտողները 2 միլիարդ եվրո տուգանք են վճարել
Le Figaro պարբերականի տվյալներով՝ տուգանքների աճը պայմանավորված է նաև երթևեկության տեսախցիկների թվի ավելացմամբ...
Վարշավայում անհայտ անձինք փորձել են հրկիզել սինագոգը
Լեհական լրատվամիջոցները նշում են, որ դեպքի մասին տեղեկացվել է մայրաքաղաքի ոստիկանությունը և արդեն...
Լևոն Քոչարյանի օգնականին մեղադրանք է ներկայացվել
Նա նաև հրապարակել է Դավիթ Լևոնյանի տեսանյութը, որտեղ վերջինս հստակ նշում է, որ իր կողմից տարածված նյութերը…
Չինաստանում ճանապարհի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 24-ի
Մեքենաները գլորվել են զառիթափով...
Հրդեհ Ջրառատ գյուղում. Այրվել է 230 հակ անասնակեր, մոտ 5 խմ փայտ, երկու խորդանոց. Տանտերը այրվածքներով հոսպիտալացվել է
Մայիսի 1-ին, ժամը 11:06-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության…
Ստամբուլում մայիսմեկյան ցույցերի ժամանակ ավելի քան 140 ցուցարար է բերման ենթարկվել
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական ​​կուսակցության առաջնորդ Օզգուր Օզելը, ով...
Ամենաշատ