News
Լրահոս
News
Երեքշաբթի
Նոյեմբեր 21
Տեսնել լրահոսը

«Իրատես» թերթը գրում է. «Պարզվում է՝ երկու կամ երեք տարեկան երեխան, մանկապարտեզ գնալուց առաջ, նախ «պետք է հասկանա»՝ իր ծնողները գույքահարկ վճարե՞լ են, պարտքեր չունե՞ն, որպեսզի պետական մանկապարտեզի ղեկավարությունը հարկ համարի իրեն ընդունել:

Բանն այն է, որ Երեւանում երեխային պետական մանկապարտեզ ընդունելու համար, մի տրցակ թղթերի հետ, պահանջում են նաեւ գույքահարկի, այսպես ասած, զրոյական փաստաթուղթ, չներկայացնելու դեպքում հնարավոր է, որ փոքրիկը չկարողանա հաճախել մանկապարտեզ։

Մնում է հասկանալ, թե երեխան ի՞նչ կապ ունի գույքահարկի հետ։ Եթե այս միջոցով, այն է՝ պարտադրաբար, քաղաքապետարանը փորձում է ծնողներից գանձել գույքահարկը, երեխան մեղավո՞ր է, որ ծնողը հնարավորություն չունի կամ այլ պատճառներով չի կարողացել այդ հարկը ժամանակին վճարել։ Մի՞թե պարտադրանքի այլ, օրինական մեթոդներ չկան, բացի այս զավեշտալի եւ անհեթեթ պահանջից»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ
Partner news