News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Սասնա ծռերի» ու Սեֆիլյանի գործերով փաստաբանների դեմ 30 վարույթ է հարուցվել, որոնցից մեկով արդեն որոշում է կայացվել: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 5-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Զոհրաբյանը:

Նրա խոսքով, խոսքը փաստաբան Հայկ Ալումյանի կողմից դատարանի դահլիճը լքելուն էր վերաբերում. «Վարույթը կարճվել է, ոչ միայն կարճվել է, այլեւ խորհուրդը որոշել է դիմել Արդարադատության խորհրդին՝ դատավորի վարքագիծը քննարկելու համար: Այդ 30 գործերից մի քանիսի եզրակացություններին ծանոթ եմ, դրան հօգուտ փաստաբանի են: Մասնավորապես, նշվել է, որ դատավորը նշել է, որ փաստաբանի կարգավիճակ չունեք եւ ձայն չի տվել փաստաբանին, բայց հետո որպես փաստաբանի նրա նկատմամբ կիրառել է սանկցիա»,-ասաց Արա Զոհրաբյանը:

Նա անդրադարձավ նաեւ Ժիրայր Սեֆիլյանի պաշտպան Մուշեղ Շուշանյանին ՔԿՀ-ում խուզարկելու փորձին՝ նշելով. «Այն ժամանակ երբ ՔԿՀ-ն փորձել էր Ժիրայր Սեֆիլյանի փաշտպան Մուշեղ Շուշանյանին խուզարկելու փորձ կատարել, ես զանգեցի արդարադատության նախարարին, խնդրեցի հանդիպում կազմակերպել ՔԿՎ աշխատակիցների հետ: Հանդիպման ժամանակ ՔԿՎ-ն պնդում էր, որ կարող են փաստաբանին խուզարկել: Երբ մենք ասացինք, որ չեք կարող, որովհետեւ օրենքում գրված է, որ չի կարելի փաստաբանին խուզարկել իր մասնագիտական գործունեության ժամանակ, նրանք որպես հակափաստարկ նշում էին, որ այդ պահին նա դեռ իր պարտականությունների կատարման մեջ չէ: Նրանց տրամաբանությամբ, պետք է փաստաբանը հասներ իր վստահորդին, որ այդ իմունիտետը գործեր:

Ի վերջո, համաձայնության եկանք, որ փաստաբանին չի կարելի խուզարկել: Նաեւ համաձայնության եկանք, որ չի կարելի ուսումնասիրել փաստաբանի մոտ գտնվող փաստաթղթերը»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հաց բերողի» վերաբերյալ փորձաքննության կեղծ եզրակացություն տալու վարույթով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Փորձագիտական հանձնաժողովի հիշյալ անդամներն, իրենց տրամադրության տակ ունենալով Արթուր Սարգսյանի բժշկական փաստաթղթերի տվյալները, անտեսելով…
Պավլիկ Մանուկյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է հիվանդանոց
Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից…
«Սասնա ծռեր»-ի անդամներից Արմեն Բիլյանը երկու շաբաթ է հացադուլի մեջ է. նա 2 պահանջ ունի
Առողջական խնդիրների արդյունքում ՔԿՀ-ն պարբերաբար փորձաքննություն է անում…
Կոչ եմ անում «Սասնա ծռեր» խմբավորմանը՝ մեղսակիցը չդառնալ զինակից ընկերոջ անհիմն և անարդար դատապարտմանը. Ենիգոմշյան
Այն փաստը, որ «Սասնա ծռեր» խմբավորման գործը «վերաքննող» «դատարանը», 8 ամիսների անգործությունից և երեք կազմ փոխելուց հետո ընդամենը մի քանի օրերի...
Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով առաջին ատյանի որոշումը
Անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով…
Այստեղ չպատժվեն, երկնքում 100 տոկոս կպատժվեն. սպանված ոստիկանի կինը՝ «Սասնա ծռերի» գործով վճռի մասին
Ամենադաժանն այն է, որ տղաները հողի տակ են, իրենք ազատ…
Ամենաշատ