News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ադրբեջանից Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի որոշ անդամներին կատարած վճարումների վերաբերյալ գաղտնազերծված տեղեկությունները խոստանում են ցնցել ԵԽԽՎ-ն:

Վճարումների մանրամասները համընկել են ԵԽԽՎ-ում կոռուպցիային վերաբերող գաղտնի լսումներին, հայտնում է The Guardian-ը: Երեք անկախ փորձագետներից կազմված խումբը, որը հետաքննությամբ կզբաղվի, ստեղծվել է հուլիսին, երբ նախկին իտալացի պատգամավոր Լուկա Վոլոնտեին մեղադրել են Ադրբեջանի կառավարությանն աջակցելու դիմաց Բաքվից միլիոնավոր եվրոներ ստանալու մեջ։

Դանիացի պատգամավոր Պիտեր Օմտզիգտի խոսքով՝ հետաքննություն սկսելու որոշումը վկայում է ամբողջ Վեհաժողովում առկա պարբերական խնդիրների մասին։

Էստոնիայից Վեհաժողովի մեկ այլ պատվիրակ՝ Անդերս Հերկելը նշում է, որ նման չարաշահումները վնաս են հասցրել են ԵԽԽՎ հեղինակությանը։ Նա ասել է, որ ինքն անձամբ երբեք կաշառքի դեպքի վկա չի եղել, սակայն տարօրինակ քվեարկության եւ տարօրինակ կարծիքների ականատես եղել է։ «Շատերին մանիպուլյացիայի են ենթարկել, եւ նրանք հիմա են սկսում հասկանալ, թե ինչ է տեղի ունեցել իրենց մասնակցությամբ»,-նշում է Հերկելը։

Պարբերականի համաձայն՝ հետաքննությունը համընկել է նաեւ ԵԽԽՎ-ի համար դժվարին ժամանակաշրջանին։ Սպասվում է, որ հոկտեմբերին՝ աշնանային նստաշրջանի ժամանակ, պատգամավորները կքվեարկեն Վեհաժողովի նախագահի պաշտոնից Պեդրո Ագրամունտի պաշտոնանկության օգտին, որը դեռ շարունակում է պայքարել պաշտոնի համար։

Հիշեցնենք. սեպտեմբերի 4-ին The Guardian պարբերականը հետաքննություն էր հրապարակել, որի համաձայն՝ Ադրբեջանի իշխող վերնախավն օգտագործել է գաղտնի «սեւ դրամարկղը» (2.9 մլրդ դոլար)՝ եվրոպացի քաղաքական գործիչներին կաշառելու, շքեղ իրեր ձեռք բերելու, Մեծ Բրիտանիայում կեղծ ընկերությունների միջոցով փողեր լվանալու համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱԳՆ-ում քննարկվել է ՀՀ-ԵԽ 2023-26 թթ. գործողությունների ծրագիրը. ԵԽ-ն բարձր է գնահատել ԱՆ-ի հետ գործակցությունը
ՀՀ ներկայացուցիչները և Եվրոպայի խորհրդի գործընկերները կարևորել են կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում առկա համագործակցությունը և այն...
Ադրբեջանի վերադարձի հարցը չի քննարկվել ԵԽԽՎ-ում. հետաքրքիր է,՝ ովքե՞ր են դա տարածում. Վլադիմիր Վարդանյան
Ես չեմ բացառում հետագայում որեւէ քննարկում: Պետք է չմոռանանք, որ ԵԽԽՎ ցանկացած նոր նստաշրջան, որը մեկնարկում է յուրաքանչյուր...
Ադրբեջանի հարցով զեկուցող․ ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է մի շարք պահանջներ կատարի
Սակայն այն ժամանակ էլ՝ անցած տարվա նոյեմբերի 20-21-ին, նրանց կրկին թույլ չեն տվել․․․
Գերմանացի պատգամավոր. Բաքուն ցանկություն չունի կատարելու Եվրախորհրդի պահանջները
Ադրբեջանը չի ճանաչում և չի հետևում այդ կանոններին․․․
Ժողովրդավարությունը մշտապես բախվել եւ բախվում է մարտահրավերների. Վլադիմիր Վարդանյանը՝ ԵԽԽՎ նստաշրջանում
Ժողովրդավարական խաղաղությունը առանց որևէ խտրականության մարդու իրավունքների լավագույն պաշտպանության նախապայմանն է…
ԵԽ նախարարների կոմիտեի որոշմամբ՝ Ադրբեջանը կվերադառնա ԵԽԽՎ. Alpha News
ԵԽԽՎ-ի՝ հունվարի 24-ի որոշմամբ՝ Ադրբեջանի պատվիրակությունը մեկ տարով...
Ամենաշատ