News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

WikiLeaks-ը հրապարակել է ամերիկացի դիվանագետ Դոնա Լուի գրությունը, որը վերաբերում է Ադրբեջանի Արտակարգ իրավիճակների նախարար Քամալեդդին Հեյդարովին եւ նրա ընտանիքին: Ամերիկացի դիվանագետը գրել է, որ որոշ դիտորդների կարծիքով, նա ավելի ազդեցիկ է եղել, քան անգամ երկրի նախագահը:

Քամալեդդին Հեյդարովը 9 տարի եղել է պետական մաքսային միության ղեկավարը: Այդ պաշտոնը նրան թույլ է տվել հարստություն կուտակել, քանի որ մաքսային համակարգում լավ է աշխատում կաշառքն ու հովանավորչությունը:

2008-ին Ադրբեջան այցելած ԱՄՆ բարձրաստիճան մի պաշտոնյայի հետ զրույցում Հեյդարովը նշել է, որ իր ղեկավարած կառույցն իր հսկողության տակ է վերցրել Բաքվից ոչ հեռու գտնվող զենիթային մարտկոցները:

Գեյդարովը խոստովանել է, որ ինքը վերահսկում եւ կառավարում է Կասպյան ձկնային ընկերությունը, որի եկամտի աղբյուրներից մեկը ձկնկիթի առեւտուրն է (Այն մինչ այդ ռուսական մաֆիայի ձեռքում էր):

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ