News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Այս տարին անցավ աննախադեպ թանկացումների ալիքի վրա. հունվար ամսվա դրությամբ գնաճը կազմում է 8.1 տոկոս, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ գնաճը կազմում է 9.6 տոկոս: Այս մասին այսօր` դեկտեմբերի 7-ին ԱԺ ամբիոնից հայտարարեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը:

«Շարքային քաղաքացիներին առաջին հերթին հետաքրքրում է առաջին անհրաժեշտության ապրանքների եւ ծառայությունների գները, որոնց վրա են ծախսվում մեր եկամուտների գերակշիռ մասը: Իսկ այս առումով գնաճը շատ էական տոկոս է կազմում, եւ աճը գնահատվում է տասնյակ տոկոսներով: Այս փաստը որոշակիորեն արձանագրվել է սպառողական նվազագույն զամբյուղի ցուցանիշում, որը, ըստ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, երրորդ եռամսյակում կազմում է 43.500 դրամ: Մինչդեռ նվազագույն աշխատավարձը կազմում է 30.000 դրամ: Թե իրականում որքան է սպառողական նվազագույն զամբյուղը, փորձագիտական շրջանակների կողմից տրվում է տարբեր չափեր, եւ դրանք բոլորն ավելի բարձր են քան 43.500 դրամը: Բայց գնաճային գործընթացները կանգ չեն առել եւ հաջորդ տարի էլ կարունակվեն, հատկապես, եթե նկատի առնենք գազի գնի սպասվող աճը եւ մեր տնտեսության գրեթե բացարձակ մոնոպոլ կարգավիճակը»,- հայտարարեց նա, նկատելով, որ այդ ֆոնին կառավարությունը եւ ԱԺ մեծամասնությունը դեմ քվեարկեցին «Ժառանգության» առաջարկությանը, նվազագույն աշխատավարձը 2011-ին սահմանել 45.000 դրամ եւ նվազագույն աշխատավարձ սահմանեցին 32.500 դրամը:

Այնուհետեւ անդրադառնալով մեքենաների պարտադիր ապահովագրման գործընթացին, Մարտրոսյանն այն անվանեց պատուհաս քաղաքացիների գլխին, քանի որ այն հավելյալ ֆինանսական բեռ է դնում դնում բնակչության վրա: «Նույնիսկ այնպիսի գովազդային արշավ կազմակերպելու արդյունքում, որը իր ծավալներով գերազանցում է համապետական ընտրությունների քարոզարշավին, միեւնույն է քաղաքացիները ոչ ցանկություն եւ ոչ էլ հնարավորություն ունեն այդ պարտականությունը կրելու: Ներկա իշխանությունները փոխարեն թեթեւացնելու քաղաքացիների առանց այդ էլ դժվար կյանքը, հավելյալ դժվարություններ են ստեղծում նրանց համար, ինչը առաջացնում է արդարացի դժգոհություն ու ընդվզում»,- ասաց նա, նշելով, որ երեկ արդեն մի խումբ վարորդներ ինքնակազմակերպման միջոցով նման բողոքի միջոցառում են իրականացրել:

«Ես ողջունում եմ ձեր քաղաքացիական կեցվածքը եւ կոչ եմ անում վճռականորեն կանգնել մեր բոլորիս խաթարված իրավունքների վերականգնման պայքարի շարքերում: Համոզված եղեք, որ «Ժառանգությունը» վճռական կանգնած է այդ պայքարի առաջին գծում եւ մինչեւ վերջ պայքարելու է մեր իրավունքների վերականգնման համար: Մենք մեր միասնական գործողությունների մասին կհայտարարենք այս քառօրյայից հետո»,- իր խոսքն ամփոփեց ընդդիմադիր պատգամավորը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Տնտեսական ակտիվության ցուցանիշը հունվար–մարտին աճել է 14.3 տոկոսով
Արտաքին առևտրաշրջանառությունն աճել է 2.1 անգամ, որից արտահանումը՝ 2.7 անգամ, իսկ ներմուծումը՝ 75.8%–ով...
Հենց խոսում ենք կրիպտոարժույթից, բոլորը խուճապահար ասում են՝ հեսա ամեն ինչ կքանդվի. Ես այդ գծերն անցել եմ. Փաշինյան
Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում...
ՀՀ-ում կան տասնյակ ընկերություններ, որ կանխիկ շրջանառության արդյունքում կարողանում են ձևակերպել կրիպտոակտիվ. Սարգսյան
Նա նաև նշեց, որ կան 100-ից ավելի տելեգրամյան ալիքներ, որոնք կրիպտոակտիվների...
«Ֆարմատեք» եւ Վալան Պրոֆ» ընկերություններն ազատվեցին մաքսատուրքից. Խոստանում են 18 մլրդ դրամի ներդրում
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում գերակա ոլորտում…
2024 թ․ մարտին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741 610. ՊԵԿ
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ հարկ վճարողների կողմից 2024 թ. մարտ ամսվա համար ներկայացված եկամտային հարկի և սոցիալական...
Կառավարության նիստի օրակարգում 35 հարց է, որից 32-ը չի զեկուցվում. Եվս մեկ հարց գաղտնի է
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունն այսօր...
Ամենաշատ