News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Բյուրական գյուղի մերձակա սարում բռկված հրդեհը դեռեւս չի հաջողվում մարել: Հրշեջներն աշխատել են ամբողջ գիշեր: Այսօր առավոտյան արդեն պաշտպանության նախարարության ուղղաթիռով հետախուզել են տարածքը, ճշտել հրդեհի օջախների վայրերը: Ուղղաթիռի օգնությամբ առավել վտանգավոր տեղամասեր փրկարար-դեսանտայինների են իջեցրել: Նրանք պետք է տեղայնացնեն ու մարեն հրդեհի օջախները: ԱԻՆ-ի տվյալներով՝ դեռեւս պասիվ ծխացող օջախներ կան: Ընդհանուր առմամբ, 80 հա տարածք է այրվել: Հարակից բնակավայրերին, սակայն, վտանգ չի սպառնում:

Այսօր կայացել է Անդրիաս Ղուկասյանի գործով երկրորդ դատական նիստը: Նիստի մեկնարկին Ղուկասյանն ինքնաբացարկ է հայտնել մեղադրող Պետրոս Պետրոսյանին: Նա հայտարարել է, որ կողմնակալ նախաքննություն է իրականացվել, դատախազը 3 տասնյակից ավելի բողոքների վերաբերյալ որոշում է կայացրել մեկ օրում, սակայն գործնականում հնարավոր չէր այդքան կարճ ժամանակահատվածում ծանոթանալ բոլոր նյութերին: Սա, Ղուկասյանի համոզմամբ, վկայում է այն մասին, որ քաղաքական պատվեր է կատարվել: Դատարանը մեղադրյալի ինքնաբացարկի միջնորդության վերաբերյալ որոշումը կհրապարակի հաջորդ դատական նիստում: Իսկ մինչ այդ, լրագրողների հետ զրույցում Անդրիաս Ղուկասյանն ասել է, որ չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը, քանի որ դրանում հանցակազմ չկա:

Հոգեբան Ռուբեն Պողոսյանի մահվան գործով ստացվել է մեղադրյալի դատահոգեբուժական փորձաքննության եզրակացությունը: Դրա համաձայն՝ մեղադրյալը տառապում է շիզոֆրենիայով, իսկ Պողոսյանին դանակահարելիս հոգեկան հիվանդագին խանգարվածության վիճակում է եղել: Արդյունքում մեղադրյալն անմեղսունակ է ճանաչվել: Հոգեբանին դանակահարել էր «ԱՅԳ» հոգեբանական կենտրոնի այցելու Հրանտ Համբարձումյանը: Դեպքը տեղի է ունեցել հուլիսի 17-ին, իսկ հուլիսի 20-ին հոգեբանը հիվանդանոցում մահացել է: Քննչական կոմիտեն միջնորդություն է ներկայացրել դատարանին` մեղադրյալին հոգեբուժական հիվանդանոցում տեղավորելը որպես անվտանգության միջոց կիրառելու վերաբերյալ: Միջնորդությունը բավարարվել է:

Երեւանում ողբերգական ավտովթար է տեղի ունեցել: Աճառյան փողոցում բախվել են Opel, Hummer եւ Nissan մակնիշների մեքենաները: Վթարի հետեւանքով 11-ամյա աղջիկ է մահացել: Եվս երկու մարդ վիրավորվել է: Ըստ տեղեկությունների՝ Hummer-ի վարորդը «Գառնիի Սուրիկի Լավաշ» ընկերության սեփականատիրոջ թոռն է:

Բրիտանական The Guardian պարբերականը բացահայտումներ է արել Ադրբեջանի իշխող վերնախավի գաղտնի «սեւ դրամարկղի» մասին: Արտահոսած տվյալները բրիտանական կեղծ ընկերությունների միջոցով փողեր «լվանալու» եւ Ադրբեջանի կողմից 16.000 գաղտնի վճարում կատարելու մասին են: Ալիեւները 3 մլրդ դոլար են վճարել լոբբիստների, լրագրողների եւ քաղաքական գործիչների՝ ադրբեջանամետ որոշումներ կայացնելու համար: Էստոնական Danske Bank-ը հաստատել է, որ իր մասնաճյուղի միջոցով նույնպես «փողերի լվացում ու ապօրինի այլ գործողություններ» են կատարվել: Հիշատակվում է նաեւ ԱՄՆ նախագահի անունը. Բաքվի Trump Tower նախագծում Դոնալդ Թրամփի գործընկերները նույնպես օգտվել են «սեւ դրամարկղից»:

Հայաստանի ֆուտբոլի Ազգային հավաքականը երրորդ անընդմեջ պարտությունը կրեց աշխարհի 2018 թվականի առաջնության ընտրական փուլի եվրոպական գոտու մրցաշարում: Սեպտեմբերի 4-ին Երեւանում անցկացված Հայաստան-Դանիա հանդիպմանը մեր ֆուտբոլիստները դանիացիներին պարտվեցին 1:4 հաշվով: Արդյունքում մեր ընտրանին վերջնականապես զրկվեց առաջնության ուղեգիր նվաճելու բոլոր հնարավորություններից: Հայաստանի հավաքականը հաջորդ ընտրական խաղը կանցկացնի հոկտեմբերի 5-ին՝ Երեւանում մրցելով Լեհաստանի հավաքականի հետ: Այդ խաղից 3 օր անց Արթուր Պետրոսյանի թիմը կհյուրընկալվի Ղազախստանի հավաքականին եւ կավարտի ելույթն աշխարհի 2018 թվականի առաջնության ընտրական փուլում:

Սեպտեմբերի 5-ին դոլարը փոքր-ինչ թանկացել է, իսկ եվրոն շարունակում է զիջել դիրքերը: Դոլարի փոխարժեքն արդյունքում կազմել է 478 դրամ, եվրոյինը՝ 568, ռուբլունը՝ 8 դրամ 27 լումա, բրիտանական ֆունտինը՝ 618 դրամ:

Սեպտեմբերի 6-ին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ, իսկ 7-ին, առավելապես հյուսիսային շրջաններում, երեկոյան ժամերին կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ կլինի: Երեւանում նույնպես վաղը տեղումներ չեն սպասվում: Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +20+22, ցերեկը՝ +35+37 աստիճան տաքություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ