News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Ձերբակալվել է Կոտայքի մարզի բնակիչ 27-ամյա Լեւոն Հ.-ն, ով սեպտեմբերի 5-ին Ավանում տեղի ունեցած ողբերգական վթարի հնարավոր մեղավորն է:

Shamshyan.com-ի փոխանցմամբ, իրավապահների օպերատիվ-հետախուզական, քննչական ու բացատրական համատեղ գործողությունների արդյունքում հայտնաբերել են Լեւոն Հ.-ին, ով գիշերը, ժամը 03։00-ի սահմաններում ներկայացել է Ոստիկանություն: Նա խոստովանել է, որ նախորդ օրը Աճառյան փողոցի 42 հասցեի դիմաց իր վարած Honda Accord մակնիշի 7911 HA տրանզիտ համարանիշի ավտոմեքենայով ճանապարհի չթույլատրելի հատվածում շրջադարձ է կատարել եւ խոչընդոտել է Hummer մակնիշի ավտոմեքենայի երթեւեկությանը, ինչն էլ դարձել է խոշոր ու ողբերգական ավտովթարի պատճառ: Վթարի հետեւանքով 11-ամյա աղջիկը տեղում մահացել էր, իսկ 3 հոգի էլ, ովքեր մահացածի հարազատներն են, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։

Աղբյուրի տեղեկություններով, հայտնաբերվել է նաեւ տեսանյութ, որն ապացուցում է, թե ինչպես է Լեւոն Հ.-ն խախտում ճանապարհային երթեւեկության կանոնները, ինչն էլ դառնում է խոշոր ու ողբերգական ավտովթարի պատճառ։

Լեւոն Հ.-ն աշխատում է ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Ավանի թիվ 11 հրշեջ-փրկարարական ջոկատում՝ որպես օղակի հրամանատար։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ սեպտեմբերի 5-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել. ժամը 13։00-ի սահմաններում Աճառյան փողոցում բախվել են Opel մակնիշի 32 ՕԼ 127 համարանիշի, Hummer մակնիշի 07 XX078 համարանիշի եւ Nissan մակնիշի 34 NN 210 համարանիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի  փոխանցմամբ, վթարի հետեւանքով 11 տարեկան մի աղջիկ տեղում մահացել է, ում գլուխը մարմնից կտրվել է, իսկ 2 հոգի տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։

Աղբյուրի տեղեկություններով՝ Hummer-ի վարորդը հանրությանը հայտնի «Գառնիի Սուրիկի Լավաշ»-ի Սուրիկի թոռն է։

Ավելի ուշ հայտնի է դարձել դաժան ու ողբերգական ավտովթարի հետեւանքով մահացած երեխայի, վարորդների եւ վիրավորների ինքնությունը: Պարզվել էր՝ Opel մակնիշի ավտոմեքենան վարել էր 36-ամյա Կարեն Մ.-ն, Hummer մակնիշի ավտոմեքենան վարել էր 23-ամյա Արթուր Հ.-ն. իսկ Nissan մակնիշի ավտոմեքենան՝  40-ամյա Արմեն Ա.-ն:

Վթարի հետեւանքով Opel-ի ուղեւոր՝ Արարատի մարզի Ոստան գյուղի բնակիչ, 11-ամյա Լարիսա Մկրտչյանը տեղում մահացել էր, իսկ մյուս ուղեւորներ՝ նույն գյուղի բնակիչ, 34-ամյա Քնարիկ Ս.-ն, 31-ամյա Ասյա Մ.-ն, եւ Opel-ի վարորդ Կարեն Մ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ուկրաինայից վերադարձած ռուս զինվորները սպանել ու խեղել են ավելի քան 200 մարդու
Նշվում է, որ հրապարակված 134 դատական ​​վճիռներից երեքից երկուսի դեպքում որպես մեղմացուցիչ հանգամանք է հաշվի առնվել պատերազմին մասնակցությունը...
Երկու դրվագ Ախուրյանի և Կումայրիի ոստիկանների հակաթմրամոլային պայքարից.  Ձերբակալվածներից մեկն օտարերկրացի է
Երիտասարդի խոսքով՝ հայտնաբերվածը կրիստալ է, որը ձեռք է բերել անձնական օգտագործման համար…
2020-ին Երևանում զանգվածային անկարգություններին մասնակցած ևս երկու անձի մասով քրվարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Բացի այդ, նախաքննությամբ հիմնավորվել է, որ Ս.Ի.-ն, զանգվածային անկարգությունների մեկ այլ մասնակցի հետ նախնական համաձայնությամբ, և Դ․Ի.-ն...
Սուրեն Պետրոսյանն այսօր դուրս կգա ՁՊՎ-ից. Այս ընթացքում նրա նկատմամբ մեղադրանք չի ներկայացվել
Ավելի վաղ Սուրեն Պետրոսյանը տեղափոխվել էր Ոսկեպար գյուղ և մեկուկես ամիս էր ինչ ապրում էր այնտեղ…
Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները հարվածներ են հասցրել համադասարանցու գլխին, նա հոսպիտալացվել է
Դեպքի փաստով ոստիկանության Մալաթիայի բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության…
Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին
Ապրիլի 23-ին վիճաբանություն է տեղի ունեցել Երևանում. Ժամը 10։55-ի...
Ամենաշատ