News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի գործողություններն աստիճանաբար ավելի մարազմատիկ բնույթ են ստանում։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասել է ԵԽԽՎ հայկական պատվիրակության անդամ, ԱԺ ՀՀԿ–ական պատգամավոր Սամվել Ֆարմանյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի իշխող վերնախավի կողմից եվրոպական քաղաքական գործիչներին կաշառք տալու, շքեղ իրեր ձեռք բերելու, փողերը բրիտանական ֆիկտիվ ընկերությունների միջոցով «լվանալու» համար գաղտնի «սեւ դրամարկղի» օգտագործմանը։

Նրա խոսքով՝ եվրոպական քաղաքական ընտանիքի համար արդեն վաղուց գաղտնիք չէ, թե ինչ միջոցների է դիմել ու շարունակում է դիմել Ադրբեջանը Ղարաբաղի հարցում ցանկալի ձեւակերպումների հասնելու եւ միջազգային հանրության ուշադրությունը երկրի ներքին վիճակից շեղելու համար։ «Ցավոք, միջազգային հանրությունն ու Եվրոպայի խորհուրդը դեռեւս շարունակում են այսպես կոչված «Ադրբեջանին ներգրավելու» քաղաքականությունը։ Քննադատություն հնչում է, սակայն դեռեւս գերիշխում է այն տեսակետը, որ  հնչող կոշտ գնահատականների հետ անհրաժեշտ է շարունակել Ադրբեջանի իշխանություններին «ներգրավելու քաղաքականությունը»։

Կարծում եմ, որ եվրոպական կառույցների այդ մոտեցումը չի արդարացնի իրեն ապագայում։ Եվ հենց պատժամիջոցները կլինեն Բաքվին ուղղված հստակ մեսիջ՝ ներքին քաղաքականությունում եւ միջազգային հարաբերություններում գործունեությունը վերանայելու համար։ Սակայն եվրոպական քաղաքական ընտանիքներում այդ մոտեցումը դեռեւս գերակշռող չէ։ Թեպետ այդ մասին ավելի ու ավելի շատ է խոսվում»,– ասաց Ֆարմանյանը։ Պատգամավորը դեռեւս հնարավորություն չի տեսնում Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կիրառելու համար՝ առաջին հերթին ռեալպոլիտիկից ելնելով։ «Ամեն երկիր, ամեն դեպքում, ունի իր շահերը, այդ թվում՝ Ադրբեջանի հետ հարաբերություններում եւ ընդհանուր առմամբ եվրոպական քաղաքական ընկալումներում իշխում է այն միտքը, որ մեկուսացումն ու պատժամիջոցները երկրում փոփոխությունների չեն բերի, այլ ընդհակառակը, կվատթարացնեն վիճակը»,– հավելեց Սամվել Ֆարմանյանը։

Այդուհանդերձ, ըստ պատգամավորի, Ստրասբուրգում ԵԽԽՎ հոկտեմբերյան նստաշրջանի ժամանակ քննարկվելու է դեռեւս 2014-ին՝ ԵԽԽՎ–ում Ադրբեջանի նախագահությունից անմիջապես հետո, այդ երկրում մարդու իրավունքների պահպանման մասին զեկույցը։ «Զեկույցի նախագիծը լուրջ քննադատություն է պարունակում եւ արտահայտում է Ադրբեջանում մարդու իրավունքների եւ ժողովրդավարության հարցում իրական դրությունը»,– ընդգծեց Սամվել Ֆարմանյանը։

Նա նաեւ նշեց, որ ԵԽԽՎ շրջանակում ստեղծվել է Հակակոռուպցիոն հանձնաժողով, որը մինչեւ տարեվերջ պետք է եզրակացություն կազմի Ադրբեջանի հետ կապած բոլոր դեպքերի մասին։

Հիշեցնենք, որ The Guardian-ն ավելի վաղ հայտնել էր, որ, ըստ իրենց տրամադրության տակ հայտնված տեղեկությունների, Ադրբեջանի իշխող վերնախավը օգտագործել է գաղտնի «սեւ դրամարկղ» եվրոպական քաղաքական գործիչներին կաշառք տալու, շքեղ իրեր ձեռք բերելու, փողերը բրիտանական ֆիկտիվ ընկերությունների միջոցով «լվանալու» համար։ Այդ գումարների մի մասը տրամադրվել են քաղաքական գործիչներին ու լրագրողներին՝ միջազգային լոբիստական գործողությունների շրջանակում, որպեսզի խուսափեն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հասցեին քննադատությունից ու նպաստեն նավթով հարուստ նրա երկրի դրական վարկանիշին։ Բանկային հաշվետվությունները ցույց են տալիս, որ իրականացվել են բազմաթիվ փոխանցումներ ԵԽԽՎ նախկին մի քանի անդամներին՝ այդ թվում  Էդուարդ Լինթներին, գերմանացի քաղաքական գործիչ, Բունդեսթագի նախկին պատգամավոր ու ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի նախկին նախագահ, նաեւ Լուկա Վոլոնտեին՝ Եվրոպայի խորհրդում Եվրոպական ժողովրդական կուսակցության նախկին ղեկավարին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Արուսյակ Ջուլհակյանը միաձայն ընտրվել է ԵԽԽՎ ենթահանձնաժողովի նախագահ
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր...
ՀՀ ՄԻՊ-ը և ԵԽ ծրագրերի համակարգման տնօրենը քննարկել են բանակում մարդու իրավունքների պաշտպանության վիճակի հարցերը
Հանդիպման ավարտին կողմերը պատրաստակամություն են հայտնել ընդլայնել փոխգործակցության ուղղությունները…
Ալիևը ԵԽ-ին սպառնացել է լքել կառույցը
Եթե մեկ տարվա ընթացքում Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) ադրբեջանական...
Օղակն Ադրբեջանի կամ Ալիևի ռեժիմի շուրջ գնալով սեղմվում է. Բելգիայում ՀՀ դեսպան
Եվրամիությունից (ԵՄ) Ադրբեջանին արվող զգուշացումները, ԵԽԽՎ-ում տեղի…
ԵԽ անդամ պետությունները պետք է կանխեն լրագրողների նկատմամբ հետապնդումները. Արուսյակ Ջուլհակյանի ելույթը՝ ԵԽԽՎ-ում
Լրագրողների անվտանգությունը հավաքական պատասխանատվություն է: ԵԽ անդամ պետությունները պետք է կանխեն լրագրողների նկատմամբ...
Ամեն ինչ շատ պարզ է, հասարակ ու մեզ հետ կապ չունեցող. Արևմուտքը որոշեց պատժել ապստամբին. Դավիթ Անանյան
Որոշումն ընդունվել է վերադարձի պայմանով, իհարկե, անհույս ակնկալելով, որ Ադրբեջանը անվերապահորեն կընդունի ԵԽԽՎ չափանիշներով...
Ամենաշատ