News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Արբեջանում ազգային մամուլի օրվա առթիվ  նախագահ Իլյամ Ալիեւը հայտարարել է լրագրողներին  255 բնակարաններով պարգեւատրելու մասին: 4 տարի առաջ նա նվիրել է 155 բնակարան եւ երկու անգամ էլ ասել է նույն բառերը. «Ադրբեջանում ապահովվում է խոսքի ազատությունը»: Սակայն Ալիեւը, խոսելով ազատության մասին, իրեն պահում է ինչպես բռնակալ։ Այս մասին նշված է Washington Post-ի խմբագրական հոդվածում:

Հոդվածում նշվում է, որ երկրի նախագահի պաշտոնոմ հորը փոխարինած Ալիեւը կառավարում է վախի օգնությամբ եւ պարգեիատրում է նրանց, ովքեր իրեն հավատարիմ են: Դիտարկենք վերջին օրինակը. Ադրբեջանի իշխանությունները  բանտ են նստեցրել Թուրան  գործակալության խմբագրին ՝ Մեհման Ալիեւին: Իշխանությունները նաեւ սկսել են հետաքննել մեդիախմբի գործունեությունը՝ մեղադրելով հարկերից խուսափելու եւ այլ իրավախախտումների մեջ: Բոլոր պնդումներն, ըստ երեւույթին, խմբագրին վախեցնելու փորձեր են: «1990-ին հիմնված Թուրան գործակալությունը լայն սպեկտրով պատմում էր քաղաքական, տնտեսական եւ սոցիալական խնդիրների մասին, սակայն, ինչպես երեւում է, նախագահին ավելի զայրացրել է ոչ լոյալ լինելու մասին ակնարկը»,- գրում է թերթը:

Համաձայն Ազատություն ռադիոկայանի՝  տպագրության տոնից ոչ շատ առաջ Ալիեւը հրապարակայնորեն հայտարարել էր, որ 3 տարի առաջ կառավարությունն իրեն խնդրել է նշել անվճար բնակարան ստանալուն հավակնող լրագրողների անունները:  Նա ասել է, որ հրաժարվել է՝ պնդելով, որ լրագրողները պետք է մնան անկախ, իսկ կառավարությունից նվերներ ստանալը հավասար է կաշառքի: Այնուհետեւ՝ մի քանի շաբաթվա ընթացքում, սկսեցին հետապնդումները:

Հոդվածում նշվում է, որ իշխանությունները գործակալության գրասենյակում հետախուզություն են իրականացրել եւ Ալիեւին վերցրել են կալանքի տակ 3 ամիս ժամկետով: Եթե նրան դատապարտեն, նրան սպառնում է առավելագույնը 7 տարի ազատազրկում:

«Թուրանի ղեկավարը միայնակ չէ, այլ լրագրողներ եւ բլոգերներ եւս շարունակում են տանջվել Ադրբեջանի բանտերում: Նրանք բոլորը պետք է ազատ արձակվեն: Միաժամանակ ոչ ոք չպետք է խաբվի ազատ մամուլի մասին նախագահի  շողոքորթ  բառերին  ու նրա՝ լրագրողներին կաշառելու ագրեսիվ պրակտիկային: Ճշմարտությանը չի կարելի փակել բանտում կամ կաշառել»,- եզրափակում են հեղինակները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամերիկացի կոնգրեսականները նախատեսում են Ադրբեջանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծ ներկայացնել
Օրինագիծը կոչ է անում Բայդենի վարչակազմին ԱՄՆ օրենսդրության շրջանակում 180 օրվա ընթացքում որոշում կայացնել անձանց այս խմբի դեմ պատժամիջոցների մասին, ներառյալ «Մագնիտսկու օրենքը»
Կովկասում Ադրբեջանի կողմից ավտորիտար ագրեսիայի ավելացման ակնհայտ հնարավորություն կա. Freedom House
Freedom House-ը նշել է, որ Բաքուն ճանապարհ է հարթել սեպտեմբերյան հարձակման համար...
Ադրբեջանում ընդդիմադիր ակտիվիստին դատապարտել են 6 տարվա ազատազրկման թմրանյութերի գործով
Բաքվի դատարանը 6 տարվա ազատազրկման է դատապարտել ընդդիմադիր ակտիվիստին...
Ադրբեջանում տեղի են ունեցել խուզարկություններ եւ ձերբակալություններ Toplum TV օնլայն-հեռուստաալիքում. ԶԼՄ
Ադրբեջանում զանգվածային ձերբակալություններ են կատարվել...
Մենք պետք է վճռական անհամաձայնություն հայտնենք Ադրբեջանում լրագրողների բռնաճնշումներին. ԱՄՆ պետդեպարտամենտ
Վճռական անհամաձայնություն Ադրբեջանում լրագրողների բռնաճնշումներին...
Ադրբեջանի իշխանությունները շարունակում են հետապնդել լրագրողներին
Բաքվի դատարանը ինը տարվա բանտարկության է դատապարտել լրագրողին...
Ամենաշատ