News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ադրբեջանը մեկուսանում է միջազգային խաղի բոլոր կանոններից։ Այս մասին սեպտեմբերի 6-ին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը։

Նրա խոսքով՝ Ադրբեջանը չարաշահում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հավասարակշռված մոտեցումը։ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկի հայտարարությանն անդրադառնալով՝ նա նշեց (Կասպրշիկի խոսքով՝ ԵԱՀԿ դիտորդական առաքելություն իրականացնող խումբն ի վիճակի չէր հասկանալ, թե օգոստոսի 31-ին ԵԱՀԿ վերջին մշտադիտարկման ժամանակ հնչած կրակոցները որ կողմից էին՝ չնայած Հայաստանի ԱԳՆ-ն պաշտոնապես հայտարարել էր, որ դիտարկման ժամանակ ադրբեջանական ուժերը խախտել են հրադադարի ռեժիմը)․ «Բնականաբար, եթե հայտարարությունը հասցեական չէ, դա խրախուսում է Ադրբեջանին դիմել նման նոր քայլերի։ Բայց ընդհանուր առմամբ, մենք տեսնում ենք, որ Ադրբեջանը մեկուսանում է միջազգային խաղի բոլոր կանոններից։ Չնայած նման վարքագծով Ադրբեջանը մեկուսանում է միջազգային խաղից՝ հայկական կողմը չպետք է իրեն հուսալիորեն պաշտպանված զգա։ Առաջին հերթին մենք պետք է հույսներս մեր ուժերի վրա դնենք»։

Խոսելով ՀՅԴ-ի առաջարկության մասին, համաձայն որի՝ Հայաստանը պետք է միակողմանի կարգով իրագործի Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները, քանի որ այդ դեպքում այլեւս հայտարարություններ չեն լինի, թե հասկանալի չէ, թե որ կողմն էր կրակում, Քոչարյանն ընդգծեց․ «Այսօր եւս ամբողջ շփման գծի երկայնքով սարքավորումներ կան, որն ամեն ինչ արձանագրում են։ Խնդիրը տեսագրության մեջ չէ։ Ասեմ ավելին՝ միջնորդ երկրներն այն պետություններ են, որոնք ադ ամենը տիեզերքից դիտարկելու հնարավորություն ունեն։ Հարցը խախտումներն արձանագրելուն չի վերաբերում, այլ այն լիազորված խմբին, որը դրա հիման վրա համապատասխան եզրակացություններ պետք է անի»։

Փոխնախարարը հիշեցրեց, որ Ադրբեջանը համաձայնել է նման համակարգերի տեղադրմանը, սակայն մին օրս խոչընդոտում է դա կյանքի կոչելու գործընթացին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ