News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի սեպտեմբերի 5-ի դատավճռով Արտենի գյուղի բնակիչ՝ Ա. Առաքելյանը, ով մեղադրվում էր 2017թ. ապրիլի 2֊ին կայացած ՀՀ ԱԺ ընտրություններին մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարելու մեջ, դատապարտվել է երկու տարի ազատազրկման:

ՀՀ դատախազությունից NEWS.am-ին հայտնում են, որ ըստ մեղադրական եզրակացության՝ Ա. Առաքելյանը ընտրությունների քվեարկության օրը՝ ժամը 11:00-ի սահմաններում քվեարկել է Արտենի գյուղի թիվ 18/34 ընտրատեղամասում, որից հետո, ժամը 12:00-ի սահմաններում, վերադառնալով նշված ընտրատեղամաս, փորձել է մեկից ավելի անգամ քվեարկել: Այդ նպատակով անձնագիրը ներկայացրել է ընտրատեղամասի հանձնաժողովի անդամին, սակայն իր կամքից անկախ հանգամանքների պատճառով չի կարողացել մեկից ավելի անգամ քվեարկել: Ընտրության մասնակիցներին հաշվառող էլեկտրոնային սարքի կողմից տրվել է ազդանշան այն մասին, որ Ա. Առաքելյանն արդեն իսկ քվեարկել է:

Դեպքի առթիվ 07.04.2017թ. ՀՀ քրեական օրենսգրքի 34-153-րդ հոդվածի (մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելը) հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ եւ Ա. Առաքելյանին առաջադրվել էր մեղադրանք: Սույն թվականի ապրիլի 20-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել էր Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:

Դատական վիճաբանությունների փուլում մեղադրող դատախազի կողմից միջնորդություն է ներկայացվել դատարանին՝ հաշվի առնելով հանցագործության վտանգավորության բնույթն ու աստիճանը, ամբաստանյալի անձը բնութագրող տվյալները՝ վերջինիս նկատմամբ պատիժ նշանակելով ազատազրկման ձեւով՝ 2 տարի ժամկետով, ինչն ըստ էության բավարավել է:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարած քաղաքացին դատապարտվել է 2 տարվա ազատազրկման
Նախաքննությամբ ձեռք բերված փաստերի համակցությամբ հիմնավորվել է, որ 2017թ. ապրիլի 2-ին ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու նպատակով քաղաքացի Հովհաննես Ղազարյանն այցելել է...
Ինչո՞ւ չի պատժվել Արտակ Սարգսյանի եղբայրը. պարզվում է՝ օրենքը նրա օգտին է եղել, որն այժմ փոխում են
Աշխատակիցներին այս կամ այն քաղաքական ուժի օգտին քարոզչություն պարտադրելու երեւույթը…
«ՍԱՍ»-ի ձայնագրության մեջ Արտակ Սարգսյանի եղբայրն է եղել, նրան եւս հարցաքննել են. Արթուր Դավթյան (ֆոտոռեպորտաժ)
Երբ աշխատողին ասում ես, որ եթե դու այս կամ անձին չընտրես, աշխատանքից կազատվես, դա նշածս հանցակազմի հատկանիշներն իր մեջ չի պարունակում...
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը ներկայացրել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունների մասին ամփոփիչ զեկույց
Զեկույցի եզրակացություններն ու հանձնարարականներն ուսումնասիրվել են ԱԺ, ԿԸՀ, քաղաքական կուսակցությունների, պետական մարմինների…
Սերժ Սարգսյան. Հայաստանում 2017-ի խորհրդարանական ընտրություններն աննախադեպ թափանցիկ էին
Միայն միմյանց լսելով եւ հասկանալով՝ կկարողանանք հասնել մեզ համար կարեւոր խնդիրների միասնական օրակարգին...
«ՍԱՍ»-ի ձայնագրության փաստով հարուցված քրգործը կարճվեց
Վարողը եղել է «ՍԱՍ»-ի սեփականատեր, ԱԺ պատգամավոր Արտակ Սարգսյանի եղբայրը՝ Արամ Սարգսյանը...
Ամենաշատ