News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Օդատիեզերական պաշտպանության խնդիրներին ԱՊՀ հակաօդային պաշտպանության միացյալ համակարգի ադապտացիայի նախագիծն այս տարվա աշնանը կքննարկեն ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդում, ասել է ՌԴ ՕՏՈւ գլխավոր հրամանատարի առաջին տեղակալ գեներալ-լեյտենանտ Պավել Կուրաչենկոն, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»–ն։

«ՀՕՈւ միացյալ համակարգի ադապտացիայի հիմնական ուղղությունների նախագիծը դրվել է ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի քննարկմանը, որը կկայանա այս տարվա հոկտեմբերին Մոսկվայում»,– ասել է նա։

Կուրաչենկոն նշել է, որ այդ փաստաթղթում ներկայացված են նորմատիվ իրավական բազայի եւ ԱՊՀ ՀՕՊ միացյալ համակարգի կատարելագործման մասին առաջարկներ՝ հաշվի առնելով օդատիեզերական պաշտպանության խնդիրների իրականացումը։

ԱՊՀ ՕՏՊ միացյալ համակարգում պետք է ներառված լինեն ՀՕՊ տարածաշրջանային համակարգերի միջոցներ, որոնք ի վիճակի են լուծել տիեզերքում պաշտպանության խնդիրները, նշել է Կուրաչենկոն։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պուտինը հավանություն է տվել ԱՊՀ-ում ապրանքների ծագման երկրի որոշման կանոնների մասին համաձայնագրի փոփոխություններին
Արձանագրության համաձայն՝ ցանկում ներառված են արտաքին տնտեսական գործունեության ապրանքային նոմենկլատուրայի լրացուցիչ կետեր․․․
Կառավարությունը հաստատեց «ԱՊՀ շրջանակներում կնքված բազմակողմ պայմանագրերի դադարեցման մասին» արձանագրությունը
Հիմնավորման մեջ ասվում, է, որ օրենքի ընդունման արդյունքում կապահովվեն 2000 թվականի դեկտեմբերի 1-ին ստորագրված «Անկախ Պետությունների…  
ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստը տեղի կունենա մայիսի 24-ին Աշգաբադում
ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի անդամները կքննարկեն խորհրդի արտահերթ նիստի օրակարգը...
Բելառուսի Պետական անվտանգության կոմիտեի ղեկավարը մեղադրել է Արևմուտքին ՌԴ տարածքում ահաբեկչություններ կազմակերպելու մեջ
«Բելառուսի տարածքն առանցքային նշանակություն ունի եվրասիական տարածաշրջանում գերակայության համար ապագա դիմակայությունում»․․․
Պուտինը հայտարարել է ԱՊՀ երկրների հետ համագործակցության առաջնահերթության մասին
Նրա խոսքով, ռուսական դիվանագիտությունը միտված է շարունակել զգալի ներդրում ունենալ պետության դինամիկ զարգացման համար արտաքին բարենպաստ պայմանների ստեղծման...
«Ադրբեջանի ղեկավարությունը ձգտում է խաղաղությունը հուսալի դարձնել». ԱՊՀ գլխավոր քարտուղարի տարօրինակ հայտարարությունը
«Ալիևը հաղթանակը կարող է նպաստել ջանքերի ակտիվացմանը»․․․
Ամենաշատ