News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

«Փախե՛ք, ինձ միայն օտարերկրացիներն են պետք»։ Նման մի բան էր բղավում դանակով զինված տղամարդն այն եգիպտացիներին, որոնք հանգստանում էին Հուրգադայի լողափին։ Կ․ Զ․-ն լավ է հիշում այդ օրը՝ հուլիսի 14-ը, սակայն այդ օրվա մասին դեռ պատրաստ չէ խոսել. թեեւ միջադեպից հետո գրեթե երկու ամիս է անցել, բայց կինը դեռ ուշքի չի եկել ցնցումից։

Այդ օրը 27-ամյա Աբդել Ռահման Շաաբանը մեկ այլ լողափի կողմից լողալով մոտեցել էր Հուրգադայի հյուրանոցներից մեկի փակ լողափին ու տեղի բնակիչներին նախազգուշացնելով, որ նրանք իրեն չեն հետաքրքրում, հարձակվել էր զբոսաշրջիկների վրա։ մահացել էր 3 կին զբոսաշրջին, երկու գերմանուհիներ եւ մեկ չեխ: Լրջորեն տուժել էին նաեւ Հայաստանից երկու կին զբոսաշրջիկներ, այդ թվում Կ․ Զ-ն, նաեւ մեկ կին Ռուսաստանից, որն ականատեսների խոսքով, դիմադրություն էր ցույց տվել:

«Նա իրոք իր ամբողջ ուժով դիմադրում էր»,- հիշում է Կ․ Զ․-ն։

Կ․ Զ-ն, որը դանակի մոտ 18 հարված էր ստացել, գրեթե երկու ամիս անցկացրել է եգիպտական հիվանդանոցներում։ Հարձակումից անմիջապես հետո նրան տեղափոխել էին Հուրգադայի հիվանդանոցներից մեկը, որտեղ վիրահատել էին, իսկ հետո տեղափոխել Կահիրեի խոշորագույն կլինիկաներից մեկը։ Այնտեղ նա եւս մի քանի վիրահատության է ենթարկվել։ Կնոջ վիճակը ծանր է եղել՝ ստացած վիրավորումներից երեքը թափանցող էին ու վնասել էին լյարդն ու այլ օրգաններ: Առաջին վիրահատություններից հետո բարդացումներ են եղել, բուժումը ձգձգվել է ու նորանոր վիրահատություններ ու բուժակարգեր էին պահանջվում։

Սակայն Կ․ Զ․-ն իրեն մենակ չէր զգում օտար երկրում։ Նրա խոսքով՝ հիվանդանոցի անձնակազմը ծայրաստիճան ուշադիր է եղել իր նկատմամբ՝ նրան տրամադրել են լավագույն հիվանդասենյակներից մեկը՝ գետին նայող պատշգամբով, նրա բուժման համար հրավիրել են լավագույն մասնագետների Կահիրեի մյուս հիվանդանոցներից։ Բացի այդ՝ Հայաստանի դեսպանատան ներկայացուցիչներն անընդհատ կապ են պահպանել նրա հետ, իսկ Հայաստանից նրա մոտ է ժամանել փորձառու վիրաբույժ, «Էրեբունի» ԲԿ-ի կրծքային վիրաբուժության կլինիկայի ղեկավար Արտակ Հովհաննիսյանը, ով օգնել է կազմակերպել նրա բուժումը։

«Բժիշկների վերաբերմունքն իմ նկատմամբ շատ դրական էր, իսկ մեր հյուպատոսը գրեթե ամեն օր այցելում էր ինձ։ Արտակ Կառլենովիչը նույնպես եկել էր ու օգնում էր բուժման հարցում, իսկ վերադառնալուց հետո շարունակում էր կապ պահպանել իմ ու եգիպտացի բժիշկների հետ», - պատմել է նա։

Երեկ Կ․ Զ․-ն վերջապես հայրենիք է վերադարձել։ Եթե հարցնեք նրան՝ ինչպես է իրեն զգում, նա վստահաբար կպատասխանի՝ «Լավ»։ Չնայած վերքերը դեռ ցավում են ու ոչ բոլոր կարերն են հանվել։ Նա արդեն կարողանում է քայլել, թեեւ դժվարությամբ, ու բժիշկների մոտ վիրակապման ինքնուրույն է գնում, միայն երբեմն բռնելով հարազատների ու ընկերների ձեռքը։

Ինչքան ժամանակ կպահանջվի Կ․ Զ-ի ամբողջական ապաքինման համար՝ բժիշկները դեռ չեն կարողանում ասել։ Վերքերը, նրանց խոսքով, արդեն ապաքինվում են ու լուրջ բարդացումներ չկան։ Բայց հնարավոր է, որ հոգեբանական վերականգնման համար կարող է ավելի շատ ժամանակ պահանջվել, քան վերքերի ապաքինման համար։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՄՆ-ը ՌԴ-ին մանրամասն տեղեկություն է տրամադրել ահաբեկչական հարձակման սպառնալիքի մասին. Սպիտակ տուն
Միացյալ Նահանգներն առաջվա պես զգոն կլինի և կզգուշացնի ամբողջ աշխարհի կառավարություններին, անկախ նրանց հետ մեր հարաբերություններից…
ՄԱԿ-ում կարծում են, որ ահաբեկչության դեմ պետք է պայքարել միայն միասին
Ահաբեկչության դեմ պետք է պայքարել միասին...
ՌԴ անվտանգության ուժերը Դոնի Ռոստովում ձերբակալել են «Ալյա-Այաթ» ծայրահեղական խմբի առաջնորդին և անդամներին
Ծայրահեղական կառույցի հանցավոր գործունեությունը համակարգվում էր դրսից, ֆինանսական հոսքեր են...
Էրդողան. Մեր դռները փակ են ահաբեկիչների համար
Մենք վերացրեցինք այս սպառնալիքը մեր ապրած ընդհանուր ցավից հետո...
Փարիզի մոտ 20 դպրոցներ ռումբի սպառնալիքով տեսահաղորդագրություններ են ստացել. Le Parisien
Ըստ նրա աղբյուրների՝ սպառնալիքների են բախվել Փարիզի 12-րդ, 14-րդ, 15-րդ և 19-րդ շրջանների ուսումնական...
Ոստիկանության Նոր Նորքի բաժնում ահաբեկչության վերաբերյալ վարույթով երեք անձանցից երկուսը կալանավորվել են
ՀՀ քննչական կոմիտեն արդեն տեղեկացրել է, որ 2024թ. մարտի 24-ին ՀՀ ՆԳՆ…
Ամենաշատ