News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


«Սասնա ծռերի» գործով հերթական նիստին ընդառաջ՝ դատական կարգադրիչները կրկին փորձել են խուզարկել պաշտպաններին: Եթե Տիգրան Հայրապետյանն ու Արա Զաքարյանը կարողացել են «համոզել», որ մետաղորսիչ սարքն արձագանքում է միայն պայուսակի մետաղական հատվածին, Լուսինե Սահակյանին ու Մուշեղ Շուշանյանին դա չի հաջողվել եւ կարգադրիչները նրանց պարզապես արգելել են մուտք գործել դատարան: Լուսինե Սահակյանն ասել է, որ իր պայուսակում միայն անձեռոցիկ կա, սակայն նրան, ամեն դեպքում, արգելել են մտնել: Նիստի մեկնարկին էլ դատավոր Արտուշ Գաբրիելյանը նախ դահլիճից հեռացրել է ամբաստանյալներից Արայիկ Խանդոյանին, ապա դատական սանկցիաներ է կիրառել փաստաբաններ Սահակյանի եւ Շուշանյանի նկատմամբ: Դատավորի այս որոշումից հետո դահլիճից հեռացել է նաեւ փաստաբան Արայիկ Պապիկյանը: Շուրջ երկու ժամ անարդյունավետ աշխատանքից հետո նիստը մեկ շաբաթով հետաձգվել է: Նշենք, որ այս գործով դատաքննության փուլ դեռեւս չի սկսվել:

Երեւանում երեկ տեղի ունեցած ողբերգական վթարի գործով ձերբակալվել է Կոտայքի Ձորաղբյուր գյուղի 27-ամյա բնակիչ Լեւոն Հակոբյանը: Նա վթարի ենթադրյալ մեղավորն է: Նա փրկարարական ծառայությունում է աշխատում: Հակոբյանը ոստիկանություն է ներկայացել եւ խոստովանել, որ Honda մակնիշի ավտոմեքենայով ճանապարհի չթույլատրված հատվածում շրջադարձ է կատարել եւ խոչընդոտել է Hummer-ի երթեւեկությանը, ինչն էլ ողբերգական ավտովթարի պատճառ է դարձել:

Հիշեցնենք, որ վթարի հետեւանքով 11-ամյա աղջիկ է մահացել, 3 մարդ, որոնք զոհվածի հարազատներն են, մարմնական վնասվածքներով հիվանդանոց են տեղափոխվել: Ավելի վաղ վթարի մեղավոր էր համարվում Hummer-ի վարորդը, ըստ տեղեկությունների՝ նա հայտնի «Գառնիի Սուրիկի Լավաշ»-ի Սուրիկի թոռն է: Նշվում էր, որ նա գերազանցել է սահմանված արագությունը, իսկ որպես վթարի մասնակից նշվում էին Opel, Hummer եւ Nissan մեքենաները: Այսօր տարածված տեսանյութի արդյունքում, սակայն, հայտնի դարձավ վթարի չորրորդ մասնակցի՝ Լեւոն Հակոբյանի Honda ավտոմեքենայի մասին, որը պատահարի հետեւանքով չի տուժել:

Լոռիում արտակարգ դեպք է տեղի ունեցել. Նեղոցի գյուղապետը վիճաբանել ու ատրճանակով սպառնացել է Սուրբ Աստվածածին վանքի քահանա Տեր Հեթումին: Ըստ տեղեկությունների՝ գյուղապետ Վարդան Աթանեսյանն այցելել է Ախթալայի բնակիչ Գոռ Թարվերդյանին՝ Տեր Հեթում քահանային, վիճաբանել նրա հետ եւ պահանջել, որ նա բացի վանքի դարպասները: 35-ամյա գյուղապետը սպառնացել է. եթե քահանան չկատարի իր «հրամանը», կկոտրի դարպասները: Տեր Հեթումն իրավապահներին հայտնել է, որ գյուղապետն այդ ամբողջ ընթացքում ձեռքին ատրճանակ է ունեցել, բայց գործի չի դրել: Գյուղապետին ոստիկանություն են հրավիրել, բայց նա հրաժարվել է կատարվածի մասին որեւէ բացատրություն տալ: Փաստի առիթով հետաքննություն է սկսվել:

Հայաստանն ու Ռուսաստանը որոշել են զորքերի կազմը, որոնք գործելու են ՀՕՊ Միացյալ տարածաշրջանային համակարգի շրջանակում: Առայժմ չի նշվում, սակայն, թե ինչ զորքեր են ներառվելուո միավորված համակարգում: Կողմերն արդեն մշակում են համաձայնագրի իրականացմանն ուղղված փաստաթղթերը: Համաձայնագիրը ստորագրվել է Մոսկվայում 2015-ի դեկտեմբերի 23-ին: 5-ամյա ժամկետով փաստաթուղթը 5-ական տարով երկարաձգելու հնարավորություն կա: Ռուսաստանը նման համաձայնագրեր ունի նաեւ Բելառուսի եւ Ղազախստանի հետ: Հայաստանի պարագայում, սակայն, համակարգը ոչ թե միասնական, այլ միավորված կլինի՝ ընդհանուր սահմանի բացակայության պատճառով:

Սեպտեմբերի 6-ին դոլարն էժանացել է, հիմնական մյուս արժույթները՝ թանկացել: Դոլարի փոխարժեքն արդյունքում կազմել է 478 դրամ, եվրոյինը՝ 570, ռուբլունը՝ 8 դրամ 33 լումա, բրիտանական ֆունտինը՝ 623 դրամ:

Սեպտեմբերի 7-ին հանրապետության առավելապես հյուսիսային շրջաններում երեկոյան ժամերին կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ կլինի: Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 7-8-ին 4-5 աստիճանով կնվազի: Երեւանում նույնպես երեկոյան ժամերին տեղումների հավանականություն կա: Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +20+22, ցերեկը՝ +32+34 աստիճան տաքություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ