«Ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ նախկին ոստիկանապետ, ԱԺ պատգամավոր Ալիկ Սարգսյանը նոյեմբերի 5-ին Արտաշատում սպասվող քաղաքապետի ընտրություններից առաջ կրկին գործուղվելու է մարզ՝ զբաղվելու ՀՀԿ-ի քարոզչությամբ եւ մարզում ՀՀԿ-ի դիրքերի ամրապնդմամբ:
«Վաղվանից լինելու եմ Արտաշատում: Վերանայելու խնդիրներ ունենք կուսակցության աշխատանքների հետ կապված»,-երեկ «Ժամանակ»-ի հետ զրույցում ասաց Ալիկ Սարգսյանը: Նա վստահեցրեց, որ թեկնածուի ընտրության հարցում կուսակցությունում դեռեւս ոչ մի քննարկում չի ընթացել:
Անդրադառնալով Հովիկ Աբրահամյանի հետ հարաբերություններին՝ Սարգսյանը նշեց, որ հարաբերությունները ոչ թե լարված են, այլ սառը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում