Հայտնի է Վրաստանում հայկական ավտոբուսի մասնակցությամբ այս գիշեր տեղի ունեցած վթարի հետեւանքով զոհերի ինքնությունը պարզվել է:
NEWS.am-ին Վրաստանում ՀՀ դեսպանատնից հայտնեցին, որ ժամը 03:30-ի սահմաններում ՌԴ պետհամարանիշներով «Մերսեդես Բենց» մակնիշի մեքենան, որի վարորդը եղել է 27-ամյա Ռոման Հայրապետյանը, դեռեւս չպարզված հանգամանքներում դուրս է եկել հանդիպակաց գոտի եւ բախվել ՀՀ պետական համարանիշներով ավտոբուսին, որի վարորդը Սամվել Մկրտչյանն է: Վթարի հետեւանքով զոհվել են «Մերսեդեսի» ուղեւորներ, Լուսինե Մինասյանն ու 7-ամյա Մաքսիմը, նրանք մայր ու որդի են:
Մեքենայի վարորդը, ուղեւորներ 12-ամյա Անուշն ու 24-ամյա Ալինա Մինասյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: