News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

«Սասնա ծռերի» գործով դատական նիստն այսօր՝ սեպտեմբերի 7-ին, դարձյալ շարունակվել է դատավոր Արտուշ Գաբրիելյանի եւ պաշտպանների միջեւ բանավեճով: Պաշտպանները մեղադրող կողմին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնելու համար պահանջել են, որ նիստին ներկա գտնվեն բոլոր պաշտպանները, այնինչ կարգադրիչները փորձում են խուզարկել նրանց՝ այդպիսով խոչընդոտելով նրանց մուտքը դատարան:

Դատավորն առաջարկեց միջնորդություն ներկայացնեն նրանք, ովքեր նիստին ներկա են: Պաշտպանները հիշեցրին Արտուշ  Գաբրիելյանին  Քրեական դատավարական օրենսգրքի պահանջները՝ այդպիսով հարցադրումներ հնչեցնելով, թե որ օրենսգրքով է դատավարություն իրականացնում Գաբրիելյանը:

Երբ դատավորը հետաքրքրվեց պաշտպանական կողմից, արդյոք դատախազների դեմ բացարկի միջնորդություններ ունեն, պաշտպան Լուսինե Սահակյանը արձագանքեց. «Այո, կան, սակայն ներկայացնելու հնարավորությունից զրկված ենք, քանի որ մեր կոլեգաները, մեր պաշտպանյալները չեն գտնվում դատարանի դահլիճում»:

Նա նաև նշեց, որ փաստաբանները պաշտպանյալների բացակայության դեպքում լիազորված չեն դատական նիստերի դահլիճում լինել. «Քրեական դատավարության օրենսգիրքը ուղղակի ոտնահարել, գցել եք ոտքի տակ, տրորում եք, Քրեական դատավարությանը օրենսգիրքը ծածկել, շպրտել եք հարգելի դատարան»:

Քանի որ վերջինս չապահովեց բոլոր պաշտպանների ներկայությունը, պաշտպաններից Լուսինե Սահակյանը, Արայիկ Պապիկյանը եւ Հրանտ Գեւորգյանը լքեցին նիստերի դահլիճը: Դատավորը ընդմիջեց նիստը պաշտպանների նկատմամբ սանկցիա կիրառելու հարցը քննակելու համար:

Նշենք, որ պաշտպան Մուշեղ Շուշանյանը չկարողացավ նիստին ներկայանալ, քանի որ կարգադրիչները դարձյալ փորձում էին նրան խուզարկել:

Նիստն ընթանում էր միայն պաշտպանների եւ մեղադրող կողմի մասնակցությամբ, առանց ամբաստանյալների:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հաց բերողի» վերաբերյալ փորձաքննության կեղծ եզրակացություն տալու վարույթով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Փորձագիտական հանձնաժողովի հիշյալ անդամներն, իրենց տրամադրության տակ ունենալով Արթուր Սարգսյանի բժշկական փաստաթղթերի տվյալները, անտեսելով…
Պավլիկ Մանուկյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է հիվանդանոց
Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից…
«Սասնա ծռեր»-ի անդամներից Արմեն Բիլյանը երկու շաբաթ է հացադուլի մեջ է. նա 2 պահանջ ունի
Առողջական խնդիրների արդյունքում ՔԿՀ-ն պարբերաբար փորձաքննություն է անում…
Կոչ եմ անում «Սասնա ծռեր» խմբավորմանը՝ մեղսակիցը չդառնալ զինակից ընկերոջ անհիմն և անարդար դատապարտմանը. Ենիգոմշյան
Այն փաստը, որ «Սասնա ծռեր» խմբավորման գործը «վերաքննող» «դատարանը», 8 ամիսների անգործությունից և երեք կազմ փոխելուց հետո ընդամենը մի քանի օրերի...
Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով առաջին ատյանի որոշումը
Անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով…
Այստեղ չպատժվեն, երկնքում 100 տոկոս կպատժվեն. սպանված ոստիկանի կինը՝ «Սասնա ծռերի» գործով վճռի մասին
Ամենադաժանն այն է, որ տղաները հողի տակ են, իրենք ազատ…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ