News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը


ՀՀ առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը չի կարծում, որ Լայմի հիվանդության համաճարակ կարող է բռնկվել Հայաստանում:

Այսօր՝ սեպտեմբերի 7-ին, կառավարության նիստից հետո լրագրողների դիտարկմանը, որ Հայաստանում Լայմի հիվանդության մի քանի դեպք է գրանցվել, եւ ինչ կարող է ասել այդ հիվանդության մասին, նախարարն արձագանքեց. « Ձեզ որ քննության ժամանակ այլ առարկային հարց տան, չեք ասի՞ պատրաստվեմ նոր ասեմ»:

Իսկ հարցին, թե ինչով է պայմանավորված, որ Հայաստանում ծնելիության մակարդակը նվազել է, որը բերում է ժողովրդագրական վիճակի վատթարացման, Լեւոն Ալթունյանը պատասխանեց. «Դա ոչ առողջապահական հարց է եւ կառավարության այսօրվա նիստի քննարկման թեմա չէ, դրա համար ես չպատասխանեմ»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Կապանից չորս երեխաների մոտ Լայմի հիվանդություն են կասկածել, այն հաստատվել է միայն 3-10 տարեկան երեք երեխաների մոտ: Նրանց տեղափոխել են Երեւան՝ «Նորք» ինֆեկցիոն կլինիկա:

Լայմի հիվանդությունը գերազանցապես վարակիչ հիվանդություն է, որը մարդուն փոխանցվում է Ixodes տեսակի մի քանի տզերի կծելու հետեւանքով: Լայմի հիվանդությունը վաղ շրջանում կարող է արտահայտվել բարձր ջերմությամբ, գլխացավերով, հոգնածությամբ, մաշկի ցանով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ