«Սասնա ծռերի» 18 անդամի գործով դատական նիստն այսօր՝ սեպտեմբերի 7-ին, հետաձգվեց:
Դատավոր Արտուշ Գաբրիելյանը հայտարարեց, որ իր առողջական վիճակը վատացել է եւ չի կարող շարունակել նիստը:
Նշենք, որ նիստն ընթացավ նախկինի պես՝ պաշտպանների եւ դատավորի միջեւ բանավեճով: Ամբաստանյալները ներկա չէին նիստին: