News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Ռեժիսոր Վահե Գեւորգյանցը, ով 2003 թվականից Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության անդամ է, հանդես է եկել հայտարարությամբ՝ հայտնելով, որ առաջադրելու է իր թեկնածությունը Կինեմատոգրաֆիստների միության նախագահի պաշտոնում։ Նա Կինեմատոգրաֆիստների միության նախկին նախագահ, մեկ ամիս առաջ մահացած Ռուբեն Գեւորգյանից որդին է:

Վահե Գեւորգյանից հայտարարությունում, մասնավորապես, ասվում է.

«Կինեմատոգրաֆիստների միության հարգարժան անդամներ, հարգելի կինոսերներ եւ լրատվամիջոցների ներկայացուցիչներ

Ինչպես գիտեք, հոկտեմբերի 7-ին կայանալու է Կինեմատոգրաֆիստների միության արտահերթ համագումարը,  որն ընտրելու է միության նոր նախագահ եւ վարչություն: Անչափ սիրելով կինոն, արժեւորելով Կինոմիության դերը հայկական կինոյի կայացման գործում, մեծ ցանկություն ունենալով նպաստել կինոարվեստի զարգացմանը մեր երկրում, ես որոշում եմ կայացրել առաջադրվել որպես Կինեմատոգրաֆիստների միության նախագահի թեկնածու:  Ունեմ միության բնականոն գործունեության եւ զարգացման հստակ ծրագրեր, կամք, համախոհներ եւ վստահ եմ, որ կարող եմ իրականացնել մշակված եւ միության կողմից հավանության արժանացած իրական ծրագրերը:

Համոզված եմ, որ այդ պաշտոնին հավակնող բոլոր թեկնածուները տաղանդավոր եւ կայացած կինոգործիչներ են եւ արժանի են ղեկավարել մեր միությունը: Ուստի, ցանկանում եմ, որ նախընտրական արշավն ուղեկցվի ազնիվ մրցակցությամբ, անցնի փոխադարձ հարգանքի մթնոլորտում:

Վստահեցնում եմ նաեւ, որ ընտրության ցանկացած արդյունքի դեպքում պատրաստ եմ ակտիվորեն աշխատել Կինեմատոգրաֆիստների միությունում ի շահ հայկական կինոյի եւ միության բոլոր անդամների»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ը վերակազմավորվեց «Հայաստանի կինոյի հիմնադրամի»
Այս որոշման արդյունքում կկանոնակարգվեն կինոոլորտի զարգացման ուղղված գործընթացները, այդ թվում  կինոռեեստրի ստեղծման և վարման գործընթացը, պետական...
«Ռոզալի» ֆիլմը հասանելի է Ֆասթ Թիվի հարթակում
«Ռոզալի» ֆիլմի հեղինակը կինոկատակերգություններ նկարահանող հայտնի անուններ ներառող թիմ է՝ Ռուբեն Ջաղինյան, Աշոտ Աբրահամյան և Դավիթ Բաբախանյան...
Հայտնի են այս տարվա «Ոսկե ծիրան»-ի անցկացման ժամկետները
Հայաստան կժամանեն կինոյի համաշխարհային դեմքեր, ովքեր իրենց փորձն ու արվեստը կներկայացնեն...
Արցախի մասին ազդեցիկ կինոպատումը՝ «Սեւ այգին». Ալեքսիս Փազումյանի ֆիլմը եվրոպական կինոփառատոններում
Ֆրանսահայ կինոբեմադրիչ Ալեքսիս Փազումյանի  «Սև այգին» վավերագրական…
Հայաստանում Netflix-ի համար ֆիլմեր ստեղծելու մասին հուշագրեր են կնքվել. նախարար
Նրա խոսքով, հայկական ֆիլմերի մասնակցությունը տարբեր միջազգային կինոփառատոներին աճել է 74 տոկոսով...
Kinodaran-ի հիմնադիրների մասին տեղեկատվությունը սխալ էր. Past.am
Պարզաբանման մեջ նշվում է, որ Kinodaran-ն ամբողջովին հայ ծրագրավորողների կողմից ստեղծված մաշտաբային նախագիծ է, որն այս պահին ...
Ամենաշատ