News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ադրբեջանը մարդասպան Ռամիլ Սաֆարովի համար Հունգարիային 7 մլն դոլար փրկագին է վճարել։ Այս մասին է վկայում Հունգարիայի Átlátszó.hu ՀԿ–ի՝ «Ադրբեջանական լվացքատուն» գործի  շրջանակում ներկայացրած հետաքննությունը։

2012–ին, երբ Հունգարիայի կառավարությունը Սաֆարովին արտահանձնում էր Ադրբեջան, Բուդապեշտում MKB բանկի հաշվին  մի քանի փոխանցմամբ 7 մլն դոլար էր նստել, հայտնում է The Budapest Beacon–ը։

Բուդապեշտական բանկի հաշիվը պատկանում էր օֆշորային մի ընկերության, որի սեփականատերը ադրբեջանցի ազդեցիկ քաղաքական գործիչ է։ Ոչ մի տեղեկություն չկա, թե ինչպես են օգտագործվել այդ գումարները, իսկ դրանից հետո օֆշորային ընկերությունը փակվել էր։

«Ադրբեջանական լվացքատուն» գործի  հետաքննության մեջ հիշատակվում են մի քանի  ընկերություն՝ Polux Management LP–ը, Hilux Services LP–ը, Metastar Invest LLP–ը եւ LCM Alliance LLP–ը։ Հենց այդ ընկերությունների միջոցով է 2.9 մլրդ դոլար գումար փոխանցվել։

2012–ի հունիսին՝ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի այցի ժամանակ, նրան Բաքվում ողջունեց առաջին փոխվարչապետ Յագուբ  Էյուբովը՝ Velasco International–ի սեփականատեր Օրհան էյուբովի հայրը։

Հենց Velasco International ընկերության՝ բուդապեշտական բանկում բացված հաշվին էին փոխանցվել Metastar Invest LLP–ի գումարները։

Սեպտեմբերի 6-ին  կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Հունգարիայի արտգործնախարար Պետեր Սիյարտոյին խնդրել էին մեկնաբանել այդ լուրերը։ Սակայն նախարարը հրաժարվել էր նշել, թե ում է վերաբերում սկանդալը, այլ միայն ասել էր, որ բրիտանական եւ այլ լրատվամիջոցներում հետաքննություն է ընթանում։

Նա հույս էր հայտնել, որ այդ պատմության  հետաքննությունը շուտով կօգնի պարզել կատարվածը։ «Հնարավորինս հերքում եմ ցանկացած եզրակացություն կամ զրպարտանք, որոնք կապ են տեսնում Հունգարիայի ԱԳՆ–ի եւ վերոնշյալ միջազգային սկանդալի միջեւ։ Ես իրոք հույս ունեմ, որ շատ շուտով մենք կիմանանք ճշմարտությունը»,– ասել էր Սիյարտոն։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նազելի Վարդանյան. Հայաստանը պետք է հասնի ռամիլ սաֆարովին Հունգարիա վերադարձնելուն՝ պատիժը կրելու համար
ռամիլ սաֆարովը պետք է վերադարձվի Հունգարիա...
Շարժվեց մի սառույց, որը 12 տարի կանգնած էր․ Հունգարիայի հայ խորհրդարանականը բարձր գնահատեց նախագահի այցը Բուդապեշտ
Մենք պետք է շատ նրբորեն կարողանանք հետ բերել կորցրած բալանսը…
Հունգարիայի դիրքորոշումը շատ կարևոր է Հայաստան-ԵՄ հարաբերությունները խորացնելու և ընդլայնելու համար. Փոխնախարար
Ավելի քան տասնմեկ տարի չենք ունեցել բարձրաստիճան այց Հունգարիա, և այս այցով, կարելի է ասել, լիարժեք վերականգնվում են հայ-հունգարական...
Հայաստանն աշխատում է Հունգարիայի հետ ուղիղ չվերթ բացելու ուղղությամբ․ դեսպանն ամփոփում է նախագահի այցը Բուդապեշտ
Փորձեցինք այն բացը, որը 11 տարվա ընթացքում ձևավորվել է, հնարավորինս արագ լրացնել։ 2023 թվականին Հայաստան էր այցելել Հունգարիայի արտաքին գործերի...
ԱԺ հանձնաժողովում քննարկվել է Հայաստան-Հունգարիա բարեկամական խմբի ստեղծման հարցը
Նրա խոսքով՝ այն ժամանակվա նախագահ Սերժ Սարգսյանի որոշումը Բուդապեշտի հետ դիվանագիտական ․․
Հույս ունեմ՝ հնարավորինս կարճ ժամանակում կկարողանանք բաց թողնվածը լրացնել. Փաշինյանը՝ Հունգարիայի փոխվարչապետին
Վարչապետ Փաշինյանն ընդունել է Հունգարիայի փոխվարչապետ Ժոլտ Շեյմենին...
Ամենաշատ