News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը


Վրաստանում այս գիշեր տեղի ունեցած վթարի հետեւանքով մահացած 43-ամյա Լուսինե Մինասյանը եւ նրա որդին՝ 7-ամյա Մաքսիմ Մինասյանը Ռուսաստանի քաղաքացիներ են: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 7-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայության փոխգնդապետ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ հերթափոխի պետ Հրանտ Ճաղարյանը։

«Վիրավորներն են 1993 թվականին ծնված Ալինա Մինասյանը, 1980 Ռոման Հայրապետյանը, եւ 2005 թվականին ծնված Անուշիկ Մալխասյանը։ Երեքն էլ Մցխեթա բուժկենտրոնում են գտնվում։ Ռոման Հայրապետյանի վիճակը գնահատվում է ծանր, մնացած երկուսինը՝ ծայրահեղ ծանր», - ասաց նա՝ ընդգծելով, որ Անուշիկ Մալխասյանը ՀՀ քաղաքացի է, իսկ Ալինա Մինասյանն ունի երկքաղաքացիություն։

Հրանտ Ճաղարյանի խոսքով՝ ավտոբուսում տուժածների վերաբերյալ առայժմ տեղեկություն չկա. «Հավանաբար ավտոբուսում ոչ ոք չի տուժել։ Ստացել են թեթեւ վնասվածներ, քանի որ ավտոբուսից ոչ ոք չի հոսպիտալացվել»։

Վերջինս ընդգծեց, որ վթարի պատճառները ճշտվում են։ Ըստ նախնական վարկածի՝ «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան բախվել է մարդատար ավտոբուսին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սիսիանում նռնակի պայթյունից մարմնական վնասվածքներ է ստացել նույն համայնքի անչափահաս բնակիչը․ նախաձեռնվել է քրվարույթ
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի...
Հեռախոսով հայհոյել են իրար, հետո վիճաբանել, որի ժամանակ 42-ամյա տղամարդը առարկայով հարվածել, սպանել է համաքաղաքացուն
2024 թվականի մայիսի 1-ին՝ ժամը 23։20-ին, ահազանգ է ստացվել, որ նշված հասցեից անգիտակից վիճակում, «կրծքավանդակի...
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Ապրիլի 30-ին Պարեկային ծառայության Երևանի գնդի ծառայողները տեղեկություն...
Բեռլինի գործարաններից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել
Այս պահին հրշեջ-փրկարարները սուր ծխի պատճառով չեն կարողանում մուտք գործել արտադրական օբյեկտի տարածք...
Մոր կողմից երեխայի բռնության դեպքով 11 դրվագ է բացահայտվել, կա ՔԿՀ-ում գտնվող ու գործին ներգրավված անձ. Վարդապետյան
Հիշեցնենք՝ համացանցում նախորդ տարի տեսանյութ էր տարածվել, որտեղ կինը ֆիզիկական բռնության էր ենթարկում անչափահաս աղջիկ երեխայի, հարվածում…
Երևան-Իջևան ճանապարհին «Renault»-ն դուրս է եկել ճանապարհից և բախվել հողաթմբին. կան վիրավորներ
Մայիսի 3-ին, ժամը 13:32-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության...
Ամենաշատ