News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Հրազդանի քաղաքապետ, ՀՀԿ-ական Արամ  Դանիելյանի 16-ամյա որդուն Ռազմիկ Դանիելյանին, մահվան ելքով վրաերթ կատարելուց հետո ցուցադրաբար ոսկե մեդալի արժանացնելը խոսում է  նախագահ Սերժ Սարգսյանի եւ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանի բարոյական արժեքների մասին։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտարարեց Երեւանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը։

Հիշեցնենք, որ  Արամ Դանիելյանի որդին այս տարվա հունիսի 8-ին վրաերթի էր ենթարկել Հրազդանի բնակիչ 58-ամյա Վալերի Թորոսյանին, որը հիվանդանոցում մահացել էր։ Ռազմիկ Դանիելյանը դեպքի վայրից դիմել էր փախուստի։  Հարուցված քրեական գործով  Ռազմիկ Դանիելյանը ներգրավվել է որպես կասկածյալ։ Նախօրեին մի շարք աշակերտների հետ միասին Ռազմիկ Դանիելյանը գերազանց առաջադիմության  պարգեւատրման շրջանակում  արժանացել է ոսկե մեդալի։ Անահիտ Բախշյանին կասկածելի է թվում քաղաքապետի որդու առաջադիմությունը, որը հնարավոր է դպրոցի տնօրենի՝ քաղաքապետին շողոքորթելու արդյունքն է ընդամենը։ Բայց սա խնդրի մի կողմն է։

«Մահվան ելքով վթարից հետո անկախ այդ տղայի առաջադիմությունից՝ նրանք պետք է չներկայացնեին պարգեւատրման։ Իսկ պարգեւատրումը դա խայտառակություն էր ուղղակի։ Նախարարն ու նախագահը պատասխանատու են այս երեւույոթի համար, ես չեմ էլ քննարկում տղայի եւ իր հոր բարոյականությունը, բայց այսօր հասարակությունը քննարկում է նախագահի եւ նախարաի բարոյական կերպարները։ Ես կարող եմ նրա գնահատակններին կասկածել, քանի որ քաղաքապետի որդին է, եւ դպրոցի տնօրենը շողոքորթության  նպատակով է հինգեր նշանակել, բայց սա խնդրի մի կողմն է։ Նախագահն ու հատկապես կրթության նախարարը պիտի հասկանար, որ ոլորտի  պատասխանատուն է, եւ կրթությունը գիտելիքի գնահատականը չէ, այլ բարոյականությունն է։ Որքանով է տվյալ կերպարի մեջ բարոյական արժեքները դրված կրթության միջոցով։ Ամեն դեպքում, մենք տեսանք, որ  էդ տղան կրթությունը ստացել է եւ  այդ արժեքները չի ստացել։ Նախագահի մակարադակով  նրան մեդալի արժանացնելը ուղղակի կրթության նախարարի խայտառակությունն է»,-ասաց Անահիտ Բախշյանը։

Մեր զրուցակցի խոսքով՝ նրանք այդպիսով կանաչ լույս վառեցին քաղաքապետի որդու հետագա վարքագծի առջեւ։ Եթե մարդու մահվան պատճառ դառնալուց հետո կարող է արժանանալ խրախուսանքի, ուրեմն բարձր մակարդակով ստացավ թույլտվություն այսուհետ ամեն ինչ անելու։

«Նախարարն այդպիսով ասաց՝ տղա ջան, գնա ինչքան ուզում ես խախտի երրթեւակության կանոնները եւ դիմացդ եղածներին գցիր մեքենայիդ տակ ու հանգիստ գնա։ Երբ նախարարը լրագրողներին ասաց՝  ի՞նչ հիմքով զրկենք, ես ուղղակի ցնցվեցի այդ պատասխանից։ Ախր ինչ կապ ունի նա բարձր առաջադիմություն ունի, թե ոչ։ Սա անձնապես խոսում է նախարարի եւ նախագահի բարոյականության մասին, երբ նրանք գիտեն, որ տղան  վրաերթի է ենթարկել քաղաքացուն, որը մահացել է ու նրան  պարգեւատրում են»։ Անահիտ Բախշյանի  կարծիքով՝  նախարարի եւ նախագահի այդ խրախուսանքը իր ազդեցությունը կունենա նաեւ քննչական գործընթացի վրա։ Բարձր հարթակից նրանք իրավապահներին նաեւ ուղղորդեցին՝ ինչպես վարվել։ Իսկ եթե ընտրություններին ՀՀԿ-ի օգտին Արամ  Դանիելյանը բավականաչափ քվե չստանար, ապա մահվան ելքով վրաերթը հարմար պատ-առ կլիներ Դանիելյանին պատժելու՝ նրա «գերազանցիկ» որդուն արդար դատաքննության առջեւ կանգնեցնելով։

«Եթե քաղաքապետը իր կուսակցության օգտին  բավական ձայն չհավաքեր,  նրա  տղան կհայտնվեր քննչականո՞ւմ, թե մեդալի կարժանանար»։

Տպել
Ամենաշատ