News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Միացյալ Նահանգների Կոնգրեսը հավանություն է տվել կոնգրեսական Դեյվիդ Վալադաոյի առաջարկած նախաձեռնությանը, որը կօգնի փրկել Լեռնային Ղարաբաղում բնակվող մարդկանց կյանքեր: Կոնգրեսի որոշմամբ Միացյալ Նահանգները 1,5 միլիոն դոլար հավելյալ գումար է հատկացնելու Լեռնային Ղարաբաղի տարածքում ականազերծման հետագա աշխատանքների համար։ ԱՄՆ-ի արտաքին հատկացումների վերջնական նախագիծը հավանաբար Կոնգրեսում քվեարկության կդրվի ուրբաթ երեկոյան, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:

«Լեռնային Ղարաբաղի պատերազմի ընթացքում տեղադրված ականների հետեւանքով տարածաշրջանում բնակվող տղամարդիկ, կանայք եւ երեխաներ անընդհատ գտնվում են վնասվածք ստանալու կամ կյանքը կորցնելու վտանգի տակ», - նշել է Դեյվիդ Վալադաոն:

Կոնգրեսականը հիշեցրել է, որ 2000 թվականից Ղարաբաղի տարածքում գործող HALO TRUST կազմակերպությունը արդեն իսկ ականազերծել է Լեռնային Ղարաբաղի ականապատ տարածքների ավելի քան 90 տոկոսը: Կազմակերպության գնահատմամբ, մինչեւ 2020 թիվը Լեռնային Ղարաբաղի տարածքը ականներից ամբողջությամբ մաքրելու համար պահանջվելու է 8 միլիոն դոլար: Միացյալ Նահանգները 2000 թվականից ի վեր, նաեւ ԱՄՆ-ի հայ համայնքի ազդեցության շնորհիվ, անընդմեջխոշոր ֆինանսական միջոցներ է հատկացրել HALO TRUST-ին՝ Ղարաբաղում ականազերծման աշխատանքներ կատարելու համար: Այս անգամ հատկացվող 1,5 միլիոն դոլարի փոխանցումը թույլ կտա կազմակերպությանը շարունակել կարեւորագույն աշխատանքը:

«Լեռնային Ղարաբաղի ընտանիքներին ականների վտանգից ազատելու կարեւորությունն անհերքելի է», - ընդգծել է նախաձեռնության հեղինակ, կոնգրեսական Վալադաոն:

Ողջունելով նախաձեռնությունը՝ Միացյալ Նահանգների Հայ դատի հանձնախումբը կարեւորել է ԱՄՆ-ի գործունեությունը, որն ուղղված է մարդկային կյանքերի պահպանմանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ