News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 30
Տեսնել լրահոսը


Կարիբյան ավազանի կղզիների միլիոնից ավելի բնակիչ է տուժել կործանարար «Իրմա» փոթորկի հետեւանքով, եւս 26 մլն մարդ վտանգի մեջ է: Այս մասին հայտնել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեն:

Կազմակերպության տվյալներով՝ հզորագույն փոթորիկն ավերել է Բարբադոսի գրեթե բոլոր շենքերը եւ էլեկտրականությունից զրկել Պուերտո Ռիկոյի բնակիչներին, զգալի ավերածություններ է կատարել Բրիտանական Վիրջինյան կղզում, Սեն Մարթեն, Սեն Բարթուղեմեոս եւ Սենթ Քիթս ու Նեւիս կղզիներում, փոխանցում է  BBC-ի ռուսական ծառայությունը:

Վերջին տեղեկություններով՝ փոթորկի հետեւանքով 10 մարդ է զոհվել: 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ