News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի աջակցությամբ «Էլեկտրամատակարարման հուսալիության ծրագրի լրացուցիչ ֆինանսավորման վարկային ծրագրի» շրջանակներում իրականացվում են «Հաղթանակ» 220 կՎ, Չարենցավան-3» և «Վանաձոր-1» 110 կՎ ենթակայանների վերակառուցման աշխատանքները:

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ արդեն մեկնարկել է «Հաղթանակ» ենթակայանի  շինարարությունը։ Նախապատրաստական փուլում են «Չարենցավան-3» և «Վանաձոր-1» ենթակայանների վերակառուցման աշխատանքները։

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության աշխատակազմի վարկային և դրամաշնորհային ծրագրերի վարչության պետ Վարդան Մարտիրոսյանի խոսքով՝ ծրագրի նպատակն է բարելավել ցանցի հուսալիությունը, թողունակությունը և նվազեցնել էլեկտրաէներգիայի կորուստները:

Նշենք, որ հայտարարված միջազգային մրցույթների արդյունքում վերակառուցման  աշխատանքներն իրականացնելու նպատակով կնքվել են գլխավոր կապալառուի պայմանագրեր. «Հաղթանակ» ենթակայանում՝ ռուսական «Kaskad-Energo LLC», «Չարենցավան-3»-ում՝ պորտուգալական «EFACEC Engenharia e Sistemas, S.A.» և 

«Վանաձոր-1»-ում՝ չինական «Xian Electric Engineering Co., Ltd» ընկերությունների հետ։

Ենթակայանների վերակառուցման աշխատանքների վերահսկողության խորհրդատվությունն իրականացնում է գերմանական «Decon international GmbH/Consulectra Unternemensberatung GmbH» ընկերությունը։

Ծրագիրը նախատեսվում է ավարտել մինչև 2018թ. վերջ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Վանաձորում, Օձունում, Գյումրիում, Երևանում
Վերատեղադրված գազատարը գործող գազատարին ներմիացման աշխատանքներ…
Կանադացի գիտնականները սովորել են ռետինե և պլաստիկ թափոններից նավթամթերք արտադրել
Միատարր բաղադրություն ստանալու համար թիմը սառեցրել է անվադողերի մնացորդները...
Ղազախստանը ցանկանում է Բաքու-Սուփսա նավթամուղով տարեկան մինչև 5 մլն տոննա ղազախական նավթ տեղափոխել
2024 թվականի մարտին ղազախական KMG-ի և ադրբեջանական SOCAR-ի միջև․․․
Գումար է հատկացվել Շամիրամ համայնքի գազիֆիկացումն ապահովելու նպատակով
Շամիրամ համայնքի գազիֆիկացման աշխատանքների նախագծանախահաշվային…
Նավթը չափավոր թանկանում է նախորդ օրվա անկումից հետո
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի հունիսյան ֆյուչերսների արժեքը․․․
Brent տեսակի նավթը նվազել է մինչև 89,52 դոլար մեկ բարելի դիմաց
Երեքշաբթի օրը այդ պայմանագրերը նվազել են 0,08 դոլարով
Ամենաշատ