News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Քառօրյա պատերազմում ադրբեջանական հրետակոծության հետեւանքով դպրոցի բակում վիրավորված 13-ամյա Վարդան Անդրեասյանը երկրորդ տարին է՝ դպրոց է հաճախում վիրավոր ոտքին մետաղե կոնստրուկցիայով:

Վարդանը երկրորդ անգամ ոտքի վիրահատության էր ենթարկվել այս ամռանը եւ դեռեւս լիովին չի ապաքինվել:

«Դպրոցը տանը մոտ է եւ կարողանում է ոտքով գնալ, գալ, հենակների կարիք այժմ չի զգում, չնայած որ երկաթները ներսից են դրել եւ մի քանի ամիս էլ դեռ պիտի մնա»,- ասացին տղայի ընտանիքի անդամները:

Վարդանը հրետակոծության հետեւանքով ստացել էր աջ ազդրոսկրի բազմաբեկորային վնասվածք: Ստեփանակերտի մանկական հիվանդանոցում տղան վիրահատվել էր եւ շուրջ 2 ամիս անց միայն դուրս գրվել հիվանդանոցից: Վարդանի հետ վիրավորված մյուս տղան` Գեւորգ Գրիգորյանը, որի ավագ եղբայրը սպանվեց ադրբեջանական հրետակոծության հետեւանքով, արդեն լավ է: Նա ստացել էր աջ ազդրի փափուկ հյուսվածքների վնասում: Մոտ 1 ամիս հիվանդանոցում բուժվելուց հետո նա դուրս էր գրվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ցավում եմ, որ հողը, որի համար տղաները իրենց կյանքը տվեցին, այլևս չկա. քառօրյա պատերազմում զոհված զինվորի մայր
Նրա խոսքով, հնարավոր է, որ կան տղաներ, որոնք այդքան ճանաչված չեն, սակայն դա էական չէ, Ադամի կերպարում ամբողջացվում են բոլոր հերոսները՝ ամեն մեկն իր...
Այդ օրերին Արցախում էի և ադրբեջանական վայրագությունների ականատեսն եմ եղել․ Թաթոյանը՝ քառօրյայի մասին (վիդեո)
Ադրբեջանը միշտ է ցույց տվել, որ երբեք էլ չի շարժվելու խաղաղության ճանապարհով, այդ իշխանությունը կառուցված է հայերի նկատմամբ ատելության...
Շիրակի մարզպետը հարգանքի տուրք է մատուցել Ապրիլյան քառօրյայի, Արցախյան պատերազմների զոհերի հիշատակին
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի գլխավորությամբ մարզպետի...
Այսօր ապրիլյան քառօրյա պատերազմի 8-րդ տարելիցն է
Արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով լայնամասշտաբ ռազմական...
Եկեք մեզ չխաբենք. արցախահայությանը Ադրբեջանում սպասում է միայն ցեղապանություն. ցեղասպանագետ Սուրեն Մանուկյան
Դրա համար ես միացել եմ Հայաքվեին եւ դրել իմ ստորագրությունը եւ իմ ընկեներին...
44-օրյա պատերազմին մասնակցած շուրջ 300 ահաբեկիչ է նույնականացվել․ Արգիշտի Քյարամյան
Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից առերևույթ հանցագործություններ․․․
Ամենաշատ