News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով դատական նիստից առաջ այսօր՝ սեպտեմբերի 8-ին, ակտիվիստ Վարդգես Գասպարին պիկետ է անցկացրել դատարանի դիմաց:

NEWS.am-ի թղթակիցը Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանից հայտնում է, որ Գասպարին պառկել է շենքի դիմաց՝ այս կերպ իր բողոքն արտահայտելով Սեֆիլյանի համար հանրային պաշտպան Մարինե Թովմասյանին ներգրավվելու վերաբերյալ դատարանի որոշման եւ նույն պաշտպանի՝ դատարանի որոշումը կատարելու եւ առանց Ժիրայր Սեֆիլյանի համաձայնության՝ նիստերին մասնակցելու դեմ:

Նշենք, որ Գասպարին այսօր փորձեց նաեւ փակել հանրային պաշտպան Մարինե Թովմասյանի մեքենայի ճանապարհը, սակայն ոստիկանները նրան դա թույլ չտվեցին:

Ուշացումով մեկնարկած դատական նիստը 40 րոպեով ընդմիջվեց:

Հիշեցնենք, որ Ժիրայր Սեֆիլյանի ու մյուսների գործով դատական նիստին դատավորը Սեֆիլյանի եւ Պողոսյանի պաշտպանության համար ներգրավվել էր հանրային պաշտպան, քանի որ նրանց պաշտպանները չէին ներկայացել նիստին:  Մարինե Թովմասյանը հայտարարել էր, որ տեսակցել է Ներսես Պողոսյանի հետ եւ վերջինս հրաժարվել է իր պաշտպանությունից, բայց կշարունակի ներկա գտնվել դատական նիստերին մինչեւ նրանց պաշտպանները վերադառնան: Սեֆիլյանը նույնպես հրաժարվում է հանրային պաշտպանից:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հաց բերողի» վերաբերյալ փորձաքննության կեղծ եզրակացություն տալու վարույթով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Փորձագիտական հանձնաժողովի հիշյալ անդամներն, իրենց տրամադրության տակ ունենալով Արթուր Սարգսյանի բժշկական փաստաթղթերի տվյալները, անտեսելով…
Պավլիկ Մանուկյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է հիվանդանոց
Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից…
«Սասնա ծռեր»-ի անդամներից Արմեն Բիլյանը երկու շաբաթ է հացադուլի մեջ է. նա 2 պահանջ ունի
Առողջական խնդիրների արդյունքում ՔԿՀ-ն պարբերաբար փորձաքննություն է անում…
Կոչ եմ անում «Սասնա ծռեր» խմբավորմանը՝ մեղսակիցը չդառնալ զինակից ընկերոջ անհիմն և անարդար դատապարտմանը. Ենիգոմշյան
Այն փաստը, որ «Սասնա ծռեր» խմբավորման գործը «վերաքննող» «դատարանը», 8 ամիսների անգործությունից և երեք կազմ փոխելուց հետո ընդամենը մի քանի օրերի...
Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով առաջին ատյանի որոշումը
Անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով…
Այստեղ չպատժվեն, երկնքում 100 տոկոս կպատժվեն. սպանված ոստիկանի կինը՝ «Սասնա ծռերի» գործով վճռի մասին
Ամենադաժանն այն է, որ տղաները հողի տակ են, իրենք ազատ…
Ամենաշատ