News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ԱՄՆ Կոնգրեսի Սենատի հանձնաժողովն աջակցել է Թուրքիայի  նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի անվտանգության ծառայությանը ԱՄՆ իշխանությունների կողմից զենքի մատակարարումն արգելող նախաձեռնությանը, հայտնում է NY Times–ը։

Նման միջոցներ ձեռնարկելու պատճառը մայիսի 16-ին Վաշինգթոնում Թուրքիայի դեսպանատան մոտ տեղի ունեցած միջադեպն է եղել։ Էրդողանի թիկնապահները հարձակվել էին խաղաղ ակցիայի մասնակիցների վրա եւ ծեծել նրանց։

Համապատասխան փոփոխությունը կներառվի 2018 ֆինանսական տարում ԱՄՆ ԱԳՆ գործունեության ֆինանսավորման մասին օրինագծում։ Դրա հեղինակներն են դեմոկրատ սենատորներ Քրիս Վան Հոլլեն ու Պատրիկ Լիհին։

Սենատոր Քրիս Վան Հոլլենը նշել է. «Մենք չենք պատրաստվում նախագահ Էրդողանի անձնական թիկնապահներին թույլ տալ հարձակվել Ամերիկայի տարածքում ամերիկացի խաղաղ ցուցարարների վրա»։

Հիշեցնենք, որ 19 անձանց, այդ թվում՝ Էրդողանի 15 թիկնապահների մեղադրանք է ներկայացվել Վաշինգթոնում ակցիայի մասնակիցների վրա հարձակվելու համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ