News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Պետք է արմատական, հիմնահատակ քանդենք այսօրվա հայկական Բաստիլը՝ ԱԱԾ-ԿԳԲ-ն, եւ այդ քանդումը պետք է տեղի ունենա գաղտնազերծմամբ, այլ ոչ թե մի ինչ-որ բոլշեւիկի անվան փոփոխմամբ: Մենք կողմ ենք համակարգային փոփոխությունների»,- այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 8-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը:

Նա ընդգծեց, որ Երեւանի ավագանու նիստերի ժամանակ իրենք ներկայացնելու են օրենսդրական նախաձեռնություններ, սակայն իր 10-ամյա պատգամավորական փորձը ցույց է տալիս, որ այդ նախաձեռնությունները չեն ընդունվում. «Ես լինելով 10 տարի պատգամավոր, տարբեր օրենսդրական նախաձեռնություններով եմ հանդես եկել, բայց բոլշեւիկյան մեթոդի գործունեության հետեւանքով, որը նաեւ այս ավագանիում կա, այդ նախաձեռնությունները հավանության չեն արժանանում: Միայն մի նախաձեռնություն է ընդունվել, որը վերաբերում էր ուրիշի փոխարեն քվեարկող կարգազանց պատգամավորներին պատասխանատվության ենթարկելուն, այն էլ դա բխել է բոլշեւիկների շահերից»:

Զարուհի Փոստանջյանը նշեց, որ քաղաքական համակարգը փոխելու խնդիր կա, որը պետք է անեն նոր քաղաքական ընտրանու ներկայացուցիչները, ոչ թե այն մարդիկ, որոնք այս պահին հանդես են գալիոս որպես քաղաքական ընտրանի:

Նա չբացառեց, որ կարող են նաեւ բոյկոտել Երեւանի ավագանու նիստերը. «Հնարավոր է՝ ընդհանրապես բոյկոտենք ավագանու նիստերը, եթե դրանք օրենքի պահանջներին համապատասխան չընթանան»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հրապարակ». Ինչո՞ւ ուղղաթիռով
Այսինքն, իր մտքում եւ վարքում արդեն իսկ ֆիքսել է, որ ճանապարհի այդ հատվածն ադրբեջանական է, ուստի...
«Ժողովուրդ». Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202
Մասնավորապես, կառավարության՝ 17․08․2023թ․ նիստում որոշում կայացվեց Լոռու մարզի համայնք Վանաձորի...
«Հրապարակ». ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն
Ա․ Սաքապետոյանը ՊԵԿ փոխնախագահն է եղել 2016-2018 թթ․՝ 2 տարի։ Նույն վարույթի շրջանակներում է...
«Ժողովուրդ». Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս
Ահազանգողները պնդում էին, որ որոշ հիվանդանոցներ չեղարկում են պետպատվերով ծառայությունները...
«Ժողովուրդ». ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից
Ընդ որում, մեր տեղեկություններով՝ երկխոսելու այս ձախողված փորձերը Արցախի տարբեր պաշտոնյաների կողմից...
«Եկել եմ այստեղ, որ Նիկոլին կանգնեցնեմ»․ Վահագն Չախալյանն իր թիմով ակցիա է անում Կառավարության մոտ
Մենք մեր առջև գոյաբանական հարց ենք դրել, հիմա սկսվում է ազգային-ազատագրական պայքար․․․
Ամենաշատ