News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Չորս ժանրում ներկայացված մրցույթային 21 ֆիլմ, գլխավոր, խրախուսական ու հատուկ մրցանակներ: Համահայկական առցանց կինոփառատոնը կարեւոր իրադարձություն է դարձել կինոարտադրությամբ հետաքրքրված երիտասարդների շրջանում: Արդեն վեցերորդ տարին այն իրականացվում է «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի եւ webtv.am մշակութային ինտերնետ հեռուստատեսության կողմից:

Մրցանակաբաշխության գլխավոր գործընկերն է ՎիվաՍել-ՄՏՍ-ը: Այս տարի, առաջին անգամ «Web ծիրանին» իր աջակցությունն է բերել նաեւ ՀՀ մշակույթի նախարարությունը՝ սահմանելով հատուկ մրցանակ:

Փառատոնի ընթացքում webtv.am մշակութային ինտերնետ հեռուստատեսությամբ ցուցադրվել է ինչպես սկսնակ, այնպես էլ՝ հայտնի ռեժիսորների 21 ֆիլմ՝ խաղարկային, կարճամետրաժ, վավերագրական եւ անիմացիոն ժանրերում:

Փառատոնի ժյուրին, որի կազմում են Հանրային հեռուստառադիոխորհրդի անդամ, Երեւանի Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի լրագրության ամբիոնի վարիչ Լեւոն Գալստյանը, «Newmag» ամսագրի գլխավոր խմբագիր, սցենարիստ Գնել Նալբանդյանը, հեռուստալրագրող Մարատ Օրդյանը, կինոպրոդյուսեր Նարինե Քոչարը, ամփոփել է արդյունքները: «Լոֆթ» ինքնազարգացման կենտրոնում կայացել է հաղթողների մրցանակաբաշխությունը: Բանախոսել են «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի հիմնադիր Հարություն Խաչատրյանը, ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը եւ webtv.am մշակութային ինտերնետ հեռուստատեսության հիմնադիր Արայիկ Մանուկյանը:

ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից սահմանված գլխավոր մրցանակը՝ 400 000 ՀՀ դրամ, շնորհվել է ռեժիսոր Նաիրա Մուրադյանի «Բալետ» անիմացիոն ֆիլմին:

«Երբ ցանկանում եք մարդու մեջ բացահայտել լավագույնը ՝ ստեղծեք նպաստավոր միջավայր եւ նրան տվեք ինքնադրսեւորվելու հնարավորություն: Վստահ եղեք, որ կստանաք ցանկալի արդյունք: «Web ծիրանն» իր ձեւաչափով ծառայում է այդ նպատակին: Սա երազանքների իրագործման հարթակ է՝ ֆիլմարտադրության մեջ իրենց ուժերը փորձող սկսնակների համար: Չկա ֆինանսական խոշոր ծախսերի՝ պրոֆեսիոնալ տեսախցիկներ գնելու  կամ այլ խնդիրներ հաղթահարելու անհրաժեշտություն: Ընդամենն անհրաժեշտ է կապի միջոց հանդիսացող սարք եւ ստեղծագործելու ձիրք: Շնորհավորում եմ տարբեր ժամանակահատվածներում այս փառատոնի շրջանակում հաջողության հասած բոլոր երիտասարդներին՝ մաղթելով նոր ձեռքբերումներ»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

 ՀՀ մշակույթի նախարարության սահմանած 300 000 ՀՀ դրամ հատուկ մրցանակին արժանացել է  «Ճանապարհ» ֆիլմը, որի  ռեժիսորը Անժելա Ֆրանգյանն է: Ֆիլմն արտադրվել է «Բարս Մեդիա» վավերագրական ֆիլմերի ստուդիայում:

Ժյուրիի որոշմամբ՝ խրախուսական հատուկ մրցանակների են արժանացել  Երեւանի կինոյի եւ թատրոնի պետական ինստիտուտի սան, ռեժիսոր Մարտին Մաթեւոսյանի «Դիանայի նվերը» եւ Կոլումբիա համալսարանի սան, ռեժիսոր Օֆելյա Հարությունյանի դիպլոմային աշխատանք հանդիսացող «Շրջանակ» ֆիլմերը:

«Հանդիսատեսի համակրանք» մրցանակը, որը սահմանվում է դիտումների քանակով, հանձնվել է Վարուժան Գալտակյանի «Սիրուն Արուս» ֆիլմին:

Փառատոնի խրախուսական եւ «Հանդիսատեսի համակրանք» մրցանակներին արժանացած ֆիլմերի հեղինակները կարող են մեկ տարվա ընթացքում 10 օր անվճար օգտվել կինոնկարահանման պրոֆեսիոնալ տեխնիկայից:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կոթիում նոր փողոցներ են լուսավորվել՝ ավտոմատ և հեռավար կառավարմամբ (ֆոտո)
Սահմանապահ Կոթիում արդի տեխնոլոգիաներով աշխատող համակարգ է գործարկվել...
Հայերեն բացառիկ բովանդակություն՝ հայկական առաջին սթրիմինգային հարթակ «Kinodaran»-ից. Վիվա-ՄՏՍ
Ցանկացած վայրից և ցանկացած պահի բովանդակության բազմազանություն ու հասանելիություն ապահովող սթրիմինգային հարթակները շարունակում են գրավել ավելի ու ավելի լայն լսարաններ...
Հաջողված պատմություն՝ շարունակական աջակցության արդյունքում (ֆոտո)
Երաժշտաթերապիայից մինչև կոնսերվատորիա...
IoT լաբորատորիա` Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում
Վիվա-ՄՏՍ-ի աջակցությամբ, ՏՀՏ գործատուների միության և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի (ՀԱՊՀ) համատեղ ջանքերով...
«START+»․«Kinodaran»՝ առանց բաժանորդագրության վճարի, 10 ԳԲ ինտերնետ, 1000 րոպե խոսելաժամանակ և անսահմանափակ հավելվածներ
«Kinodaran»-ը ֆիլմերի, սերիալների ու մուլտֆիլմերի  լայն ընտրանի առաջարկող առաջին հայկական սթրիմինգային հարթակն է...
Փոփոխություն Վիվա-ՄՏՍ-ի ֆիրմային անվանման մեջ և ծառայությունների մատուցման ընդհանուր պայմաններում
Ընկերության ապրանքանիշը /բրենդի անվանումը/` «Վիվա-ՄՏՍ»-ը, դեռևս մնում է անփոփոխ...
Ամենաշատ