News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 30
Տեսնել լրահոսը


Երեւանում սեպտեմբերի 5-ին տեղի ունեցած ողբերգական վթարի գործով ՀՀ Քննչական կոմիտեն նոր մանրամասներ է հայտնում:

2006 թ. ծնված երեխայի մահվան պատճառ դարձած ավտովթարի դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչությունում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել 2 անձի:

Դեպքը տեղի է ունեցել 2017թ. սեպտեմբերի 5-ին` ժամը 12:30-ին. Երեւանի Աճառյան փողոցում բախվել են «Օպել», «Համեր»  եւ «Նիսան» մակնիշի ավտոմեքենաները, որի հետեւանքով «Օպել» մակնիշի ավտոմեքենայի ուղեւոր, 2006թ. ծնված Լ.Մկրտչյանը տեղում մահացել է, իսկ վարորդը եւ երկու ուղեւորները՝ մարմնական վնասվածքներով տեղափոխվել բժշկական կենտրոն:

Նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ վթարի պատճառ է դարձել չորրորդ ավտոմեքենան: Մասնավորապես՝ Երեւանի Աճառյան փողոցում «Հոնդա» մակնիշի ավտոմեքենան հետադարձ կատարելիս խոչընդոտել է «Համեր» մակնիշի ավտոմեքենայի երթեւեկությանը, ստեղծել է վթարային իրավիճակ, իսկ վերջինիս վարորդը ժամանակին չի արգելակել եւ դիմելով կտրուկ  մանեւրման՝ մուտք է գործել հանդիպակաց գոտի՝ բախվելով «Օպել» եւ «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներին:

Վթարի հետեւանքով «Օպել» մակնիշի ավտոմեքենայի ուղեւոր, 2006թ. ծնված աղջիկը տեղում մահացել է: Իսկ «Հոնդա » մակնիշի ավտոմեքենայի վարորդը, ով հանդիսանում է  ԱԻՆ-ի աշխատակից, թողել է դեպքի վայրը եւ հեռացել:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ ԱԻՆ-ի աշխատակցին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասի եւ 244-րդ հոդվածի հատկանիշներով, իսկ «Համեր» մակնիշի ավտոմեքենայի վարորդին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 244-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։

Նկատի ունենալով մեղադրյալներից մեկի՝ ԱԻՆ-ի աշխատակից լինելու հանգամանքը՝ որոշում է կայացվել՝ քրեական գործն ըստ քննչական ենթակայության ուղարկելու մասին։

Նշենք, որ «Հոնդան» վարել է ԱԻՆ աշխատակից, 27-ամյա Լեւոն Հ.-ն, իսկ «Համերի» ղեկին եղել է հանրությանը հայտնի «Գառնիի Սուրիկի Լավաշ»-ի սեփականատիրոջ թոռը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ուզբեկստանում հինգ տարով ազատազրկել են երկրի նախագահին համացանցում վիրավորած քաղաքացուն
Ըստ Gazeta.uz-ի՝ դատարանը մեղավոր է ճանաչել Նամանգանի 27-ամյա բնակիչ Դ.Թ.-ին Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևին վիրավորելու համար...
Ռիգայի կենտրոնում սափրագլուխները երիտասարդների են ծեծել և տեսանյութը հրապարակել սոցցանցերում
Ըստ Delfi պարբերականի՝ ենթամշակույթի ներկայացուցիչները հերթապահում են մարդաշատ վայրերում, օրինակ, առևտրի կենտրոններում ու հետևում...
Ոստիկանները բացահայտել են բնակարանային գողությունը, փողն ու ոսկին գողացել էր տանտիրոջ որդին
Ապրիլի 28-ի առավոտյան ոստիկանության Կումայրիի բաժնում հաղորդում էր տվել...
Կոտայքում պայթուցիկի նմանվող առարկա են նետել «Մամուռ» հյուրանոցային համալիրի ուղղությամբ. պայթյուն է եղել
Դեպքի հանգամանքները պարզելու համար ոստիկանությունն ու քննչական վարչությունը օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողություններ...  
Լծեն-Տաթև ավտոճանապարհին տեղի է ունեցել սողանք. Ճանապարհը միակողմանի փակվել է
Ապրիլի 30-ին, ժամը 10։26-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության...
Կիրանցում ոստիկանների հետ բախման դեպքով ՔԿ հրավիրված 3 անչափահասները որպես վկա ու տուժող են․ ծնող
Մեղադրանք առաջադրված չէ․․․
Ամենաշատ