News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Երկու տարի առաջ ՀՀ կառավարությունը հրաժարվեց որեւէ աջակցություն ցուցաբերել Տիգրանակերտում գիտական պեղումների իրականացմանը։ Այդ մասին սեպտեմբերի 8–ին՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ, հայտնել է արշավախմբի ղեկավար Համլետ Պետրոսյանը, որը պեղումներ է իրականացրել Տիգրանակերտում (հնագույն քաղաքի ավերակներ Լեռնային Ղարաբաղում–խմբ.)։

Նրա խոսքով՝ չնայած տվյալ հանգամանքին, գիտնականներն աջակցություն են գտել ի դեմս ԼՂՀ ղեկավարության եւ առանձին բարերարների, որոնք քիչ միջոցներ չեն տրամադրում՝ պեղումների իրականացմանն ուղղված հետագա աշխատանքները շարունակելու համար։

«Փառք Աստծո, մեզ գոնե ԼՂՀ  իշխանություններն են աջակցում։ Պետք է հասկանալ, որ քաղաքական մակարդակով Ղարաբաղը ճանաչված չէ, եւ այդ պատճառով բարդ է միջազգային որեւէ աջակցություն ստանալը։ Այդուհանդերձ, հարազատ երկիրն էլ է մեզ մերժել՝ զբաղեցնելով մեծամիտ դիրքորոշում»,– պարզաբանեց Պետրոսյանը։

Դրա հետ մեկտեղ, Պետրոսյանը նշել է, որ Տիգրանակերտը շատ լավ է պահպանվել որպես պատմական հուշարձան եւ համապատասխանում է դասական բոլոր չափանիշներին։ Նրա խոսքով՝ Տիգրանակերտում հիմնական պեղումներն իրականացվել են հյուսիսում գտնվող բերդապարսպի մոտ, որտեղ վերջինիս բարձրությունը տեղ–տեղ հասել է 4 մետրի։ Հնագետը հայտնել է նաեւ, որ նրանք արդեն թվով հինգերորդ ուղղանկյունաձեւ աշտարակն են պեղում, որից միայն հիմքն է պահպանվել։

Հնագետն ընդգծել է, որ ներկայիս պեղումների ընթացքում Տիգրանակերտում հայտնաբերվել են զենքի մասեր, բրոնզե կամ արծաթյա հայելիներ, ինչպես նաեւ ոսկյա զարդեր։

Պետրոսյանը նշել է, որ գիտնականներն արդեն հասել են վաղ քրիստոնեական շրջանին։ Սակայն, հնագետի խոսքով, Տիգրանակերտում պեղումների աշխատանքներն ընդլայնման կարիք ունեն։

«Մեկ տարում այդ հիասքանչ պատի 15-20 մետրը բացելով՝ մենք դժվար թե կարողանանք կազմել այդ քաղաքի ընդհանուր պատկերը»,– պարզաբանել է նա՝ դրա հետ մեկտեղ  հավելելով, որ ԼՂՀ կառավարության կողմից ցուցաբերվող աջակցության շնորհիվ իրենց հաջողվում է 30-ից 40 օր աշխատել՝ ներգրավելով հնագետների եւ բանվորների փոքրաքանակ մի խումբ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ