News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Այստեղ բառացիորեն ամեն քայլափոխի կարելի է հանդիպել բոլոր դարաշրջանների բազմաթիվ հանրահայտ մարդկանց։ Ընդ որում առանց թիկնապահների կամ հսկողության։ Այսինքն կա հնարավորություն լուսանկարվել նրանց հետ՝ որպես հանդիպման մասին հիշողություն։ Հանրահայտ մարդկանց կողմից առարկություններ չեն լինի, քանի որ նրանք պատրաստված են մեղրամոմից։ Ավելի ճիշտ՝ մոմից է միայն դեմքը, 100 տոկոսով նման բնօրինակին, իսկ ահա հագուստն իսկական է։ Հասկանալի է որ նման բան կարելի է տեսնել միայն մեկ վայրում՝ Մոմե արձանների թանգարանում։

Մոմե արձանների դասական թանգարանը ստեղծվել է 18-րդ դարի վերջին, Ֆրանսիայի մայրաքաղաքում։ Թանգարանի հիմնադիրը Ֆիլիպ Կյուրտյուսն է եղել, ով առաջինն էր թագավորների մոմե արձանների ավանդական հավաքածուն համալրել այսպես կոչված «սարսափների սենյակով»։ Կյուրտյուսը թանգարանը կտակել էր իր դստերը՝ Մարիա Գրոսհոլցին, ապագա մադամ Տյուսոյին (ամուսնու ազգանունով)։

1835-ին մադամ Տյուսոն ստեղծել է մոմե արձանների իր առաջին մշտական ցուցահանդեսը, Լոնդոնի ոչ պակաս հանրահայտ Բեյքեր սթրիթ փողոցում։ Թանգարանի մասնաճյուղերից մեկը (որը համեմատաբար վերջերս է բացվել՝ 2008-ին) գտնվում է Գերմանիայի մայրաքաղաքում։

Ցերեկը, երբ թանգարանի դահլիճներում այցելուների բազմություն է, մոմե արձանները բավականին խաղաղ տեսք ունեն։ Առավել եւս, որ բեռլինյան հավաքածուի մեջ «չարագործներ» գրեթե չկան։ Բացառություն է միայն չարաբաստիկ ֆյուրերը, ով նստած է մեկուսացած, մանրակերտ խցում, ապակու ետեւում։ Ըստ երեւույթին, որպեսզի նրա կերպարանքով վրդովված այցելուները նրա համար Լինչի դատաստան չկազմակերպեն։

Որոշ պերսոնաժներ այնքան հմտորեն են պատրաստված, որ դրանք հնարավոր չէ տարբերել այցելուներից։ Եվ հակառակը՝ լուսանկարվելու համար անշարժ կանգնած այցելուներն այդ հավաքածուի նմուշներ են թվում։ Զարմանալի չէ, որ թանգարանի այդ եզակի առաձնահատկությունը դարձել է մի շարք սարսափ ֆիլմերի սյուժեն։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ