News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Եվրասիական տնտեսական միությունից Հայաստանի դուրս գալու վերաբերյալ «Ելք»-ի օրենսդրական նախաձեռնությունը առայժմ խորհրդարանական այլ ուժերի կողմից հավանության չի արժանանում։ ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիոն զույգը այս միությունում Հայաստանի գտնվելու վերաբերյալ առարկություն չունի, ավելին՝ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը NEWS.am-ի հետ զրույցում կասկածներ էր հայտնել, որ այդ  նախաձեռնությամբ նրանք փորձում են դուր գալ ինչ-որ ուժերի։

«Ծառուկյան» դաշինքում ծանրակշիռ ապացույցներ են պահանջում այդ միությունում գտնվելու ժամանակաշրջանում Հայաստանի ձեռքբերումների ու ձախողումների առումով։ Ամեն դեպքում, Հայաստանի՝ ԵՏՄ-ից դուրս գալու օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ «Ծառուկյան» խմբակցությունում դեռեւս քննարկում չի եղել եւ քաղաքական դիրքորոշում չի ձեւավորվել, ինչի պատճառով խմբակցության ակտիվ պատգամավորները դեռեւս հրաժարվում են կարծիք հայտնել։ Հիշեցնենք, որ ԲՀԿ-ն  ԵՏՄ-ի կազմում անդամագրվելու նախագծին կողմ էր քվերակել։ Խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը NEWS.am-ի հետ զրույցում «Ելք»-ականներին առաջարկեց նախ միանալ իրենց ծրագրերին։

«Նման հզոր գործընթաց ձեռնարկելիս՝ պետք է կշռադատել, վերլուծել, հաշվարկել ռիսկերը, արդեն իրողություն է ԵՏՄ-ի կազմում Հայաստանի լինելը։ Էս պահին մենք պետք է հիմնավորենք՝ ինչու ենք դուրս գալիս եւ որն է այլընտրանքը։ Այն գործառույթները, որոնք ի վիճակի ենք իրականացնելու ԵՏՄ-ի շրջանակում արդյոք ի վիճակի ենք իրականացնել այլ կառույցի մեջ։ Ունե՞ն հստակ քաղաքականություն դուրս գալուց հետո ինչ պետք է անենք։ ԵՏՄ-ում բազմաթիվ տնտեսական շահեր ենք սպասարկում։ Իրենց այլընտրանքը ո՞րն է»,-հռետորական հարցադրում հնչեցրեց պատգամավորը։

Մեր դիտարկմանը, որ «Ելք» դաշինքը մանրակրկիտ ներկայացրել է բոլոր ոլորտներում արձանագրված ձախողումները, պատգամավորը հակադարձեց․ «Տնտեսական առումով դեռեւս հիմնավորված եւ ապացուցված չէ ԵՏՄ-ի կազմում լինելը մեզ օգնում է, թե՞ խանգարում է։ Այս պահին չկան թվեր, որ մենք վերլուծենք ու ասենք, որ վնաս տվեց ԵՏՄ-ի մեջ մտնելը»։

Ծանրակշիռ ապացույցներ պահանջող նախկին մարզպետը, հանկարծ հիշեց իրենց դաշինքի ոչ պակաս «մրցունակ» ծրագրի մասին եւ առաջարկեց մինչ ԵՏՄ-ից դուրս գալու գործընթացը սկսկելը, երկրի խնդիրներով մտահոգները նախ միանան իրենց15 կետանոց նախընտրական ծրագրին։

«Այնպես չի, որ մենք որեւէ դաշինքի ծրագրային ծիրում փորձելու ենք տեղավորվել։ Մենք ունեն մեր ծրագրերը, իրենք պետք է մտածեն մեր ծրագրերին միանալու են, թե ոչ։ «Ծառուկյան» դաշինքը լավագույն 15 կետով ծրագիր ունի։ Եթե մտահոգ են երկրի տնտեսական զարագացման խնդիրներով պետք է միանան այդ 15 կետին»,-հայտարարեց պատգամավորը՝ ընգծելով, որ այլոց ծրագրերը իրենց հետաքրքրում են այնքանով, որքանով որ աղերս ունեն իրենց 15 կետի հետ։ ««Ծառուկյան» դաշինքը աջակցելու է այն բոլոր նախաձեռնություններին, որոնք ուղղված են մեր ծրագրի իրականացմանը։ Այդ ձեր նշած նախաձեռնության մեջ «Ծառուկյան» դաշինքի ծրագրային դրույթները ներառված չեն»։

Հիշեցնենք, որ ԱԺ «ԵԼՔ» խմբակցությունում ընդունվել է որոշում օրենսդրական նախաձեռնության կարգով «Հայաստանի Հանրապետության մասով Եվրասիական Տնտեսական Միության Պայմանագրի գործողությունը դադարեցնելու գործընթաց սկսելու վերաբերյալ» Աժ հայտարարության նախագիծ ներկայացնելու վերաբերյալ։

Ըստ «Ելք»-ի՝ Հայաստանի Հանրապետության՝ Եվրասիական տնտեսական միությանը միանալու արդյունքում էական հետընթաց է տեղի ունեցել սոցիալ-տնտեսական մի շարք ոլորտներում, ինչպես նաև չի ամրապնդվել Հայաստանի Հանրապետության անվտանգությունը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թաիլանդը պատրաստակամություն է հայտնել սկսել ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունները
Այն կավելացնի երկկողմանի առևտրի ծավալները և ապագայում ճանապարհ կհարթի Հարավարևելյան Ասիայի երկրների ասոցիացիայի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի համաձայնագրի համար
Հայաստանը ԵԱՏՄ-ից ամենաշատ օգուտներն է ստանում, դա հաշվարկված է. Լավրով
Հայաստանի տնտեսության 35%-ն իրականացվում է կազմակերպությանը մասնակցությամբ...
Այսուհետ հայ ոսկերիչները կկարողանան ԵԱՏՄ ողջ տարածքում իրենց արտադրանքն առանց լրացուցիչ վարչարարության  շրջանառել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 11-ի նիստում սահմանեց ՀՀ տարածքում թանկարժեք մետաղների արտադրություն, թանկարժեք քարերի մշակում, թանկարժեք...
Իրանի դեսպանը հայտարարել է ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ ստանալու երկրի շահագրգռվածության մասին
Հետագայում, որպես [մերձեցման] առաջին փուլ, մենք ցանկանում ենք դիտորդ դառնալ [ԵԱՏՄ-ի հետ], այնուհետ...
ԱՄՆ-ի հետ Երևանի համագործակցությունն ուղղված չէ ԵԱՏՄ-ի դեմ. Մհեր Գրիգորյան
Հայաստանի Հանրապետությունը հայտարարեց իր առևտրատնտեսական կապերն էլ ավելի դիվերսիֆիկացնելու...
«Դեռ որոշում չկա». Հայաստանը քննարկում է ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովին մասնակցել-չմասնակցելու հարցը
Նա նշեց, որ երբ որոշում լինի` այդ որոշման վերաբերյալ լրացուցիչ հայտարարություն կլինի...
Ամենաշատ