Մալայզիայի Լիմբանգ քաղաքում հսկայական կոկորդիլոսը խանութ է սողոսկել։ Գիշատչին ստիպված են եղել որսալ հրշեջները, սակայն գործողության ընթացքում զգալի բարդություններ են ծագել, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Տեսագրությունում երեւում է, թե ինչպես են երախը բաց կոկորդիլոսի ուղղությամբ փորձում պարան նետել, բայց ապարդյուն։
Տեսագրության հեղինակի խոսքով՝ գիշատչին որսալու համար հրշեջներին շուրջ մեկ ժամ է անհրաժեշտ եղել։ Նա նաեւ ընդգծել է, որ սա առաջին դեպքն է, երբ կոկորդիլոսը փոքրիկ քաղաքում է հայտնվել։