News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Մոսկվայի «Արարատ» ֆուտբոլային ակումբի ֆինանսավորման հիմնական աղբյուրը հայկական ծագմամբ խոշոր գործարարների ներդրումներն են՝ «Տաշիր» գրուպի սեփականատեր Սամվել Կարապետյանի եւ «Ավիլոն» գրուպի համասեփակնատեր Կամո Ավագումյանի։ Այդ մասին հայտարարել է «Արարատ» ֆուտբոլային ակումբի փաստացի սեփականատեր Արամ Գաբրելյանովը։ Lifenews-ի հիմնադրի ծրագրում «ժողովրդական» IPO-ն է, իսկ այժմ թիմը դեռ գոյատեւում է Մոսկվայում հայկական սփյուռքի հարուստ ներկայացուցիչների նվիրաբերությունների հաշվին, փոխանցում է РБК-ն։

Գաբրելյանովը նախկինում էլ մասնակցում էր ֆուտբոլային ակումբի կյանքին, սակայն որպես երկրպագու։ «Գաբրելյանովն այդ նախագծում գումար չի ներդնում»,-ընդգծել է ֆուտբոլային ակումբի փոխնախագահ, Life-ի նախկին լրագրող Անդրանիկ Քերոբյանը։ 

«Արարատ»-ի նախկին սեփականատեր Վալերի Օգանեսյանը, ինչպես Կորոտկովը, անվանական սեփականտեր էր։  Championat.com-ի հետ հարցազրույցում Քերոբյանն ասել է, որ ակումբի իրական սեփականատերը, որը դրա ստեղծման համար գումար է ներդրել, փաստաթղթերում չի նշվում, «Արարատ»-ի մենեջերները նրա անունը երբեք չեն հայտնել։ Սակայն երբ օրերս ֆուտբոլային ակումբում ճգնաժամ սկսվեց, նոր հովանավորների անունները բացահայտեց նոր փաստացի սեփականատեր Արամ Գաբրելյանովը․ նրանք Մոսկվայի հայկական սփուռքի հարուստ ներկայացուցիչներն են։  Գաբրելյանովն ասել է, որ «Արարատ» ֆուտբոլային ակումբի ֆինանսավորման հիմնական աղբյուր են հանդիսանում հայկական ծագմամբ խոշոր գործարարների նվիրատվությունները՝ «Տաշիր» գրուպի սեփականատեր Սամվել Կարապետյանի եւ «Ավիլոն» գրուպի համասեփականատեր Կամո Ավագումյանի։ 

«Մոդելն այսպիսին կլինի՝ մեկը կլինի հարուստ բաժնետեր, որը խոշոր փաթեթ կգնի, մյուսը՝ մեկ բաժնետոմս։ Մեկ բաժնետոմսը 5 հազար ռուբլի կարժենա, եւ 10 մլն բաժնետոմս կթողարկենք (բոլոր թղթերի իրացման պարագայում ակումբի ընդհանուր կապիտալացումը 50 մլրդ ռուբլի կկազմի- РБК)։ Կայք կստեղծվի, որտեղ կհրապարակվեն ակումբի բոլոր համասեփականատերերի ազգանունները։ Եթե ամեն ինչ ընթանա այնպես, ինչպես ծրագրում ենք, հետագայում սեփականատերերը կարող են վաճառել իրենց բաժնետոմսերն ու մեծացնել մասնաբաժինը»,-ասել է Գաբրելյանովը։ Գաբրելյանովը հստակեցրեց, որ անձամբ եւս պատրաստվում է ֆուտբոլային ակումբում գումար ներդնել։ 

Մեդիամենեջերի խոսքով՝ նախորդ սեփականատիրոջ հետ վիճելի իրավիճակը հարթվել է համաձայնագրի միջոցով․ «Վեճը հարթվեց, նա (Օգանեսյան) իր մեղքը խոստովանեց, ասաց, որ ճիշտ չէր, փողերը վերադարձրեց, վեճը կարգավորվեց»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ