News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը իսլամական երկրների խմբին առաջարկել է G20-ի նմանությամբ միավորվել գիտության եւ տնտեսության զարգացման կազմակերպության մեջ: Նա այս մասին հայտարարել է սեպտեմբերի 10-ին՝ գիտության եւ տեխնոլոգիաների հարցերով Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ) առաջին գագաթնաժողովի ժամանակ:

«Կարծում եմ, որ անհրաժեշտ է ֆորում ստեղծել, ինչպիսին է G-20-ը, ոչ պաշտոնական խումբ իսլամական աշխարհում գիտության եւ տնտեսության զարգացման նպատակով: Իսլամական համագործակցության կազմակերպության 15 առաջատար երկրներից կարելի էր ստեղծել ԻՀԿ-15 կազմակերպությունը»,- ասել է Նազարբաեւը:

Նրա կարծիքով՝ անհրաժեշտ է կանոնավոր համաժողովներ եւ հանդիպումներ անցկացնել, որոնք կնպաստեն Արեւմուտքի երկրների հետ իսլամական աշխարհի մերձեցմանը: «Մենք պետք է զարգացնենք արեւմտյան երկրների հետ արդյունավետ համագործակցությունը: Դա թույլ կտա զարգանալ ամբողջ իսլամական աշխարհին»,- կարծում է Նազարբաեւը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ