News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

 

Երեկ՝ սեպտեմբերի 9-ին, առեղծվածային ու արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 18:00-ից 18:30-ն ընկած ժամանակահատվածում Խորոնք գյուղի Հովհաննես Շիրազի փողոցի թիվ 29 տանը, դեռեւս անհայտ պատճառներով, ուժեղ պայթյուն է տեղի ունեցել:

Shamshyan.com-ի  փոխանցմամբ, պայթյունի հեեւանքով տանը տեղի է ունեցել փլուզումներ, պատերն ամբողջովին փլվել են, կոտրվել են պատուհանները, դռներն ու գույքը:

Տան հյուրասենյակում այդ պահին եղել է 15-ամյա Արտակ Ամիրյանը, որը, բարեբախտաբար, չի տուժել:

Տան ընտանիքի անդամները՝ 57-ամյա Քնարիկ Ամիրյանը, 37-ամյա Սամվել Ամիրյանը, 34-ամյա Սուզաննա Գրիգորյանը, մանկասհասակ երեխաների՝ 14-ամյա Քնարիկ Ամիրյանի եւ 2 տարեկան Քրիստիկ Ամիրյանի հետ դաշտում գյուղատնտեսական աշխատանքներ անելիս են եղել:

Թե ինչն է եղել պայթյունի պատճառը՝ ողջ գյուղի համար առեղծված է, իսկ վերջնական պատասխանը պարզ կլինի մի շարք փորձաքննություններ անելուց հետո:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ