News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը


Հայաստանի Ազգային ժողովում, այսօր՝ սեպտեմբերի 11-ին մեկնարկեց աշնանային նստաշրջանը (ֆոտոռեպորտաժ):

ԱԺ 6-րդ գումարման երկրորդ նստաշրջանի օրակարգում ընդգրկված է 30 հարց, որից 9-ը միջազգային համաձայնագրերին է վերաբերում:

Քննարկվող թեմաների շարքում են Հարկային օրեսնգրքում, «Զենքի մասին» օրենքում, «Հեռուստատեսության եւ ռադիայի մասին» օրենքում, «Հավաքների ազատության մասին» օրենքում փոփոխությունների մասին, ինչպես նաեւ «Բնակարանային հիփոթեքային կրեդիտավորման մասին» օրենքի նախագծերը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ սեպտեմբերի 8-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ խորհրդի նիստը, որը վարել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը:

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովի առաջարկությամբ ՀՀ ԱԺ խորհրդի 2017 թվականի հունիսի 12-ի «Միջազգային խորհրդարանական կազմակերպություններում Ազգային ժողովի պատվիրակությունների կազմերը հաստատելու մասին» որոշման 5—րդ հավելվածում կատարվել է փոփոխություն. ՀՀ ԱԺ խորհրդի քվեարկությամբ ՀԱՊԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար է ընտրվել ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը:

ՀՀ ԱԺ խորհուրդը հաստատել է ՀՀ Ազգային ժողովի վեցերորդ գումարման երկրորդ նստաշրջանի եւ նույն նստաշրջանի սեպտեմբերի 11-ին գումարվող հերթական նիստերի օրակարգերի նախագծերը: Ինչպես նաեւ ՀՀ ԱԺ խորհրդի կողմից սահմանվել են ՀՀ ԱԺ վեցերորդ գումարման երկրորդ նստաշրջանի սեպտեմբերի 11-ին գումարվող հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը եւ մի շարք հարցերի քննարկման տեւողությունը: 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ