News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

ՌԴ նախագահը առավել քան գիտակցում է ղարաբաղյան հակամարտության գոտում իր պետության կողմից սպառազինությունների մատակարարման ծանր հետեւանքները, սակայն շարունակում է, իր իսկ խոսքով, «միջազգային կանոներին եւ մոտեցումներին» հակասող գործելակերպը: Այս մասին հայտարարություն են տարածել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը եւ Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնը:

Հայտարարությունում ասվում է.

«Բազմիցս անդրադարձել ենք ղարաբաղյան հակամարտության գոտում սպառազինությունների մրցավազքի անթույլատրելիությանը, որը հակասում է հակամարտության խաղաղ կարգավորման ԵԱՀԿ սկզբունքներին:

Վերջին չորս տարիների ընթացքում՝ 2014-17թթ., ըստ մեր գնահատականների, միայն հայկական կողմից զինված ուժերում մահացությունների ընդհանուր թվի առնվազն 50 տոկոսը հետեւանք է  հրադադարի ռեժիմի խախտումների: Ավելին, 2016թ. ապրիլի 2-ից 5-ը 1994թ. մայիսի 12-ի զինադադարի հաստատումից հետո առաջին անգամ տեղի ունեցան աննախադեպ լայնածավալ ռազմական գործողություններ, որոնց ընթացքում միայն հայկական զինված ուժերի մարդկային կորուստները, ըստ մեր գնահատականների, կազմեցին մոտ 77 մարդ: Ադրբեջանական զինուժի մարդկային կորուստների վերաբերյալ տվյալները հայտնի չեն՝ դրանց գաղտնիության պատճառով:

Հրադադարի ռեժիմի խախտումների ավելացմանը նպաստեց այդ նույն ժամանակահատվածում հակամարտության մեջ ներգրաված պետությունների կողմից աննախադեպ սպառազինությունների մրցավազքը, որին անմիջականորեն նպաստում է եւ ուղղակի մասնակցություն ունի Ռուսաստանի Դաշնությունը: 

Ըստ Ստոկհոլմի Խաղաղության խնդիրների ուսումնասիրության միջազգային ինստիտուտի (SIPRI) 2016 թ. զեկույցի՝  2012–16թթ. Ադրբեջանը եւ Հայաստանը մեծ թվով սպառազինություն են գնել Ռուսաստանի Դաշնությունից, չնայած՝ Հայաստանը 20 անգամ ավելի քիչ: Ադրբեջանի  հիմնական մատակարարը հանդիսանում է հենց  Ռուսաստանը, որը մատակարարում է Ադրբեջանի կողմից ձեռք բերվող զենքի 69 տոկոսը:

Այս համատեքստում արտառոց էր 2017թ. սեպտեմբերի 5-ին ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովի արդյունքների ամփոփմանը նվիրված մամուլի ասուլիսում  ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ ԱՄՆ-ի կողմից Ուկրաինային սպառազինություննների մատակակարման հարցին տրված գնահատականը. «Դա Միացյալ Նահանգների ինքնիշխան որոշումն է՝ ում վաճառի կամ անվճար մատակարարի զենք, եւ նաեւ այն երկրի ինքնիշխան որոշումը, ով հանդիսանում է այդ աջակցության ընդունողը: Մենք այդ գործընթացի վրա չենք կարող ազդել: Բայց կան ընդհանուր միջազգային կանոներ եւ մոտեցումներ. զենքի մատակարարումը հակամարտության գոտի չի նպաստում խաղաղեցմանը, այլ միայն խորացնում է վիճակը»: 

Այսպիսով, ՌԴ նախագահը առավել քան գիտակցում է ղարաբաղյան հակամարտության գոտում իր պետության կողմից սպառազինությունների մատակարարման ծանր հետեւանքները, սակայն շարունակում է, իր իսկ խոսքով, «միջազգային կանոներին եւ մոտեցումներին» հակասող գործելակերպը:

Այսպիսով, ՌԴ-ն՝ հանձին նախագահ Վ. Վ. Պուտինի, ցուցաբերում է երկակի չափանիշներով քաղաքականություն՝ տարբեր հակամարտությունների նկատմամբ:

ՌԴ-ն, հանդիսանալով Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներից մեկը, ոչ միայն իրականացնում է հակամարտության կարգավորման սկզբունքներին հակասող, այլ նաեւ հակամարտության խաղաղ կարգավորմանը խոչընդոտող քաղաքականություն:

Ակնհայտ է, որ Ռուսաստանի Դաշնությունը պետք է զերծ մնա նման գործողություններից, քանի որ հանդիսանում է Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտության վերաբերյալ բանակցող ԵԱՀԿ Մինսկի  խմբի համանախագահ երկիր:

Մենք  դատապարտում ենք Ռուսաստանի Դաշնության նախագահի նման ընտրողական եւ հակամարդկային մոտեցումը եւ գտնում ենք, որ Ռուսաստանի Դաշնությունը պետք է

– պահպանի իր իսկ կողմից մատնանշված միջազգային կանոններն ու  մոտեցումները,

– անհապաղ դադարեցնի  զենքի մատակարարումը Ղարաբաղյան հակամարտության գոտում:

Նշված ուղղություններով քայլեր չկատարելու դեպքում, գտնում ենք, որ  ԵԱՀԿ-ում պետք է սկսվեն քննարկումներ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում ՌԴ-ի մասնակցությունը դադարեցնելու ուղղությամբ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Զինծառայող Ավագ Զաքարյանի սպանության մեղադրանքով կալանավորվել է համածառայակիցը. ՔԿ
Փաստական տվյալներ են ստացվել, որ ժամը 17։55-ի սահմաններում ՀՀ հյուսիսարևելյան սահմանագծին տեղակայված մարտական դիրքում՝ խրամուղում…
Ատեստավորումից գերազանց ստացող շարքային պայմանագրայինը մարտական հերթափոխ իրականացնելիս կստանա 526 հազար դրամ
Բրիգադի սերժանտի աշխատավարձը մինչեւ ատեստավորումը կազմում է 209 հազար...
Ինչու՞ են բանակում շատացել մահվան դեպքերը, ովքե՞ր, ե՞րբ եւ ի՞նչ պատիժ են կրել դրա համար. պատգամավորը՝ ՊՆ փոխնախարաին
Դուք ԱԺ-ում եք, հանրային հարթակում եւ բոլոր հնարավոր ուղղություններից մեզ լսում են...
Զինծառայող Ավագ Զաքարյանի մահվան դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել սպանության հատկանիշներով
Ավելի վաղ ՀՀ պաշտպանական գերատեսչությունից հայտնել էին, որ փետրվարի 24-ին...
Պետությունը հրաժարվում է բացահայտել լեյտենանտ Արտակ Նազարյանի սպանությունը. Ծովինար Նազարյան
Արդարադատության համակարգը մեծ անակնկալ կաներ մեզ, եթե չարհամարհեր ՄԻԵԴ-ի քննադատությունը եւ չշարունակեր «նախկիններից» եկած ավանդույթը…
Պարտադիր ժամկետային զինծառայողի սպանության գործը դատախազն ուղարկել է դատարան
2024 թվականի հունվարի 29-ին հաստատել է ՀՀ ՊՆ զորամասի մարտական դիրքում...
Ամենաշատ